484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Բոսնիա և Հերցեգովինայի մի մասը ջրի տակ է անցել, մեկ մարդ զոհվել է
19:59
16 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Տեղատարափ անձրևների պատճառով Բոսնիա և Հերցեգովինայի տարածքի մի մասը, այդ թվում նաև մի քանի քաղաքներ, ջրի տակ են մնացել։ Գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել քաղաքները, հայտնի է, որ մեկ մարդ զոհվել է, տեղեկացրել են Բոսնիայի իշխանությունները։

Գրեթե ողջ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Մասամբ կամ ամբողջովին ջրի տակ են մնացել Դոբոյե, Շամաց, Մագլայ, Բիելինա, Բանյա–Լուկա քաղաքներն ու շատ այլ քաղաքներ։ Տուժած շրջաններից բնակչությանը փրկելու ակցիաներին մասնակցում են ոչ միայն ոստիկաններն և բանակայինները, այլև բայդարկաներից և նավակներից օգտվողները։

Դոբոյեում Բոսնա գետի մակարդակը բարձրացել է մինչև 6,7 մետր, ինչը 2,2 մետրով ավել է ջրհեղեղներից վթարային պաշտպանության սահմանված մակարդակից։ Բանյա–Լուկե քաղաքում ռեկորդային մակարդակի է հասել Վրբաս գետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Արտակարգ իրավիճակի մասին տեղեկություններ են ստացվում նաև տասնյակ այլ քաղաքներից և բնակավայրերից, որոնք խմելու ջրի, էլեկտրաէներգիայի և հեռախոսակապի հետ կապված խնդիրներ ունեն։ Մեծ խնդիրներ են առաջացնում նաև սողանքները, որոնք ոչնչացնում են բնակելի տները, ինչպես նաև գետերը, որոնք քանդում են կամուրջները։

Սերբիայի Հանրապետության (Բոսնիա և Հերցեգովինա) նախագահ Միլորադ Դոդիկի խոսքով` իրավիճակը վատանում է, աղետը մեծ նյութական վնաս է հասցրել, մեծ թվով մարդիկ մնացել են տներում և շենքերում` առանց տարհանման հնարավորության։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։
11:22
22 Ապրիլի 2017
Երևանի Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:54
21 Ապրիլի 2017
Երևանում ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը
Այսօր ցերեկը ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը։
18:05
21 Ապրիլի 2017
Ֆերմայի տերը փորձել է բռնաբարել 22-ամյա կթվորուհուն
Լոռու մարզի 24-ամյա բնակչուհին հայտարարել է, թե իրեն փորձել են բռնաբարել:
17:23
21 Ապրիլի 2017
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` ծառից կախված վիճակում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` կիսափտած վիճակում։
14:41
21 Ապրիլի 2017
50-ամյա կինը բռնության է ենթարկել նախկին ընկերոջը
Նախօրեին արտառոց դեպք է գրանցվել Արաբկիրում:
01:50
21 Ապրիլի 2017
Փոխհրաձգություն Փարիզում. կան զոհեր և վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի քանի ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտակայքում։