486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է հայ թատրոնի նշանավոր դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը
20:05
12 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Վախճանվել է հայ թատրոնի նշանավոր դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը, տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

«Կյանքից հեռացել է ծիծաղի թագուհին, ով ավելի քան 60 տարի ուրախություն էր նվիրում մարդկանց, ստեղծում այնպիսի բեմական կերպարներ, որոնք ընդմիշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ»,– ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ 1949 թվականին հրավիրվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ սեփական տաղանդի և գրավչության շնորհիվ միանգամից կարողացել է նվաճել հանդիսատեսի սրտերը։

Ավելի քան 60–ամյա թատերական գործունեության ընթացքում Գրիգորյանն ավելի քան 150 դեր է խաղացել, այդ թվում` այնպիսի ներկայացումներում, ինչպես «Բայադերա», «Վենետիկյան երկվորյակներ», «Պարուսույցը», «Ատամնաբույժն արևելյան» և «Ռոզ Մարի»։ Դերասանուհին գլխավորապես սիրվել է հանդիսատեսի կողմից «Տաքսի–տաքսի» և «Իմ զոքանչը» ներկայացումների իր դերերի շնորհիվ։ Նկարահանվել է «Մեզնից երեքը» (1987) կինոալմանախում, ինչպես նաև` «Սիրան» (Կրակ) (1963) ֆիլմում։

Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011թ.–ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
27 Փետրվարի 2017
Վիճել են, գյուղացիները վախեցել են մոտենալ, մեկ էլ տեսել են` վիզը կտրել է. մանրամասներ Արագածոտնի դաժան սպանությունից
Սպանությունը տեղի է ունեցել գյուղամիջում` մարդկանց աչքի առաջ։
11:15
27 Փետրվարի 2017
Ավտովթար Երևանում` երթուղային «Գազելի» մասնակցությամբ. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
10:15
27 Փետրվարի 2017
Դաժան սպանություն Արագածոտնում. 25–ամյա տղամարդը դանակով կտրել է 20–ամյա տաքսիստի պարանոցը. մանրամասներ
Նախօրեին՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:35
26 Փետրվարի 2017
Ինքնասպանության փորձ Երևանում
Նախօրեին երեկոյան Երևանում 50–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել։
13:25
25 Փետրվարի 2017
Հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիրում. 19–ամյա տուժածի վիճակը ծանր է
Նախօրեին գիշերը հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիր քաղաքում։

20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։
16:31
24 Փետրվարի 2017
Վայոց Ձորում որդին փորձել է բռնաբարել հոր ներկայիս կնոջը
23-ամյա որդին իրենց տան բակի զուգարանում փորձել է բռնաբարել հորը ներկայիս կնոջը:
14:06
24 Փետրվարի 2017
Ջրվեժում Nissan Teana–ի և ВАЗ 21–ի «ճակատային» բախման հետևանքով 4 վիրավոր կա
Ուրբաթ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: