483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մայիսի 2–ին Օդեսայում տեղի ունեցած իրադարձություններից հետո 48 մարդ անհետ կորել է. ԶԼՄ
10:35
06 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Օդեսայում տեղի ունեցած բախումներից հետո, որոնց հետևանքով զոհվեցին տասնյակ ակտիվիստներ, 48 մարդ անհետ կորած է համարվում, իսկ դիահերձարաններում մինչև հիմա չճանաչված դիակներ կան, նշվում է ուկրաինական ТСН–ի կայքում։

«Երեկ առավոտյան քաղաքը հրաժեշտ էր տալիս մայիսի 2–ի արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված մարդկանց։ Հրաժեշտ էին տալիս վեց հոգու, որոնց թվում էր նաև մարզային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Մարկինը, ում հաճախ կարելի էր տեսնել «հակամայդանի» հանրահավաքներին։ Բացի 46 զոհվածներից, այսօր տեղեկացրին նաև 48 անհետ կորածի մասին։ Դիահերձարաններում երկու տասնյակ չճանաչված դիակ կա», – նշվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Արհմիությունների տան շենքում բռնկված հրդեհի ժամանակ, որն ուրբաթ տեղի ունեցած բախումների ժամանակ հրկիզել էին արմատական «Աջ սեկտորի» ծայրահեղականներն ու նրանց կողմնակիցները, «հակամայդանի» տասնյակ ակտիվիստներ են զոհվել։ Ուկրաինայի ՆԳՆ–ի տվյալների համաձայն` զոհվել է 42 մարդ։ Դատախազությունը տեղեկացնում էր 46 զոհի մասին, իսկ Օդեսայի մարզխորհրդի պատգամավոր Վադիմ Սավենկոն հայտարարել է, որ Կիևի իշխանությունները թաքցնում են Արհմիությունների տանը «հակամայդանի» զոհված ակտիվիստների մասին իրական տվյալները։ Ըստ նրա տեղեկության` զոհվել է 116 մարդ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
10 Դեկտեմբերի 2016
Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռում ուղևոր է մահացել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գիշերը Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռում մահացել է ուղևորներից մեկը։
16:05
10 Դեկտեմբերի 2016
Բացահայտվել է վերելակում դանակի գործադրմամբ ավազակային հարձակումը
Բացահայտվել է Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։
13:57
10 Դեկտեմբերի 2016
Նոր մանրամասներ՝ Նանսենի դպրոցի հարևանությամբ հնչած կրակոցներից
Ոստիկանները պարզել են՝ դեկտեմբերի 5-ին Նանսենի անվան դպրոցի հարևանությամբ ինչ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ են կրակոցներ արձակվել:
12:40
10 Դեկտեմբերի 2016
Հարուցվել է քրեական գործ՝ նախօրեին Երևանում տարադրամի փոխանակման կետի վրա զինված հարձակում կատարելու առթիվ
Հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
12:55
09 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է գումար հափշտակել տարադրամի փոխանակման կետից
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
22:12
08 Դեկտեմբերի 2016
Արտակարդ դեպք Երևանում. տրակտորն ընկել է Lexus–ի վրա
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։

20:25
08 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Հինգշաբթի` դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
14:51
08 Դեկտեմբերի 2016
Պաշտոնական. հայտնի են Սյունիքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները
Հայտնի են դարձել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները։
14:16
08 Դեկտեմբերի 2016
ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:29
08 Դեկտեմբերի 2016
ԱԱԾ. կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության տարածքային բաժնի պետը
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը։
11:12
08 Դեկտեմբերի 2016
Ավազակային հարձակում Հրազդանում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա և խոշոր չափի գումար հափշտակել
Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։