478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Virgin Australia ինքնաթիռում միջադեպի մեղավորն ավստրալիացի է. թերթ
13:34
25 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Virgin Australia ինքնաթիռում միջադեպի մեղավորը 28–ամյա ավստրալիացի Մեթ Քրիստոֆերն է (Matt Christopher), հայտնում է  Jakarta Globe ինդոնեզիական թերթը։

Թերթի տվյալներով, օդանավում 139 ուղևոր է եղել։ Բալիի միջազգային օդանավակայանի կարգավարները Virgin Australia ինքնաթիռի առևանգման մասին ազդանշան են ստացել վայրէջքից մեկ ժամ առաջ, գրում է Detik.com լրատվական պորտալը։

Ի սկզբանե ասվում էր, որ ինքնաթիռն իբր փորձել են զավթել անհայտ անձինք, սակայն ավելի ուշ տեղական հեռուստատեսությունը հայտնել է, որ զավթում չի եղել։ Հեռուստատեսության տվյալներով, հարբած ուղևորը փորձել է ներխուժել օդաչուների խցիկ։

Ֆրանս Պրես գործակալությունն այնուհետև հաստատել է, որ ինքնաթիռի օդաչուն հայտարարել է առևանգման փորձի մասին։

«Առաջին լուրը ստացել է թռիչքների կառավարման կենտրոնն ինդոնեզիական ժամանակով 13։05–ին (Երևանի ժամանակով` 10.05), և դա առևանգման ահազանգ էր»,– ասել է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության օդային հաղորդակցման գլխավոր տնօրեն Հարի Բհակտի Գումայը (Harry Bhakti S. Gumay)։ Ըստ նրա, անհայտ անձը կարողացել է մտնել օդաչուների խցիկ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այժմ Բալիի և ավստրալիական Բրիսբեն քաղաքի միջև չվերթներ իրականացնող ինքնաթիռը թռիչքուղու վրա է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:27
26 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 12 մարդ հոսպիտալացվել է
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին։
13:01
26 Հուլիսի 2017
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան:
12:17
26 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին. ոստիկանություն
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
11:14
26 Հուլիսի 2017
Պիթոն տեսակի օձ` Երևանի Մարգարյան փողոցում
Պիթոն տեսակի օձ է հայտնաբերվել Երևանի Մարգարյանի փողոցի շենքերից մեկի բակում։
17:34
25 Հուլիսի 2017
Սևանում դուստրը փորձել է խեղդել մորը
47–ամյա դուստրը փորձել է խեղդել 81–ամյա մորը։
16:43
25 Հուլիսի 2017
Վանաձորում երեք անհայտ անձ աղջկա են բռնաբարել
Վարաձորում երեք անհայտ անձ աղջիկ են առևանգել, ինչից հետո բռնաբարել են նրան։
12:18
25 Հուլիսի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Գյումրու բենզալցակայանում
Երեքշաբթի առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:34
25 Հուլիսի 2017
«Գոյության կռիվ» Վերնիսաժում. կանայք ծեծել են իրար (ՎԻԴԵՈ)
Երեքշաբթի առավոտյան «Վերնիսաժում» առևտրային կետի համար ծեծկռտուք է տեղի ունեցել։
10:34
25 Հուլիսի 2017
Wolksvagen Golf-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:29
24 Հուլիսի 2017
Մասիս–Նուբարաշեն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:56
24 Հուլիսի 2017
Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)
Օրեր առաջ Մեծամորում 9 հոգանոց հանցավոր խումբ է վնասազերծվել։
13:29
24 Հուլիսի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում 65–ամյա ուղևոր է մահացել
«Զվարթնոց» օդանավակայանում Քաթարից ժամանած 65–ամյա ուղևոր է մահացել։