486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Լոս Անջելեսի դատարանի ատենակալները մեղավոր են ճանաչել «Հայկական ուժ» հանցախմբի երկու առաջնորդներին
17:17
18 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Լոս Անջելեսի դատարանի ատենակալները մեղավոր են ճանաչել «Հայկական ուժ» հանցախմբի առաջնորդներ Մհեր Դարբինյանին և Արման Շարոպետրոսյանին  դավադրություն կազմակերպելու մեջ` դրամաշորթության, բանկային քարտերի հետ կապված մեքենայություններ իրականացնելու նպատակով, նշվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։

Դարբինյանը («Կապոնե») մեղավոր է ճանաչվել 57 կետերի հանցանշաններով։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ըստ նրանց վերահսկած սխեմայի` միջնորդներն ավանդներ են կատարել և կեղծ բանկային կտրոններով կանխիկացրել են հարյուր հազարավոր դոլարներ բանկային հաճախորդների և ոսկերչական ձեռնարկությունների հաշիվներից։ Դարբինյանի գործողություններից տուժել են նաև Հարավային Կալիֆոռնիայի 99 Cents Only Stores խանութների ցանցի բանկոմատներից օգտվողները, որտեղ տեղադրվել են բանկային քարտերի համարներն ու գաղտնաբառերը գաղտնազերծող սարքեր։ Բացի այդ, ատենակալները Դարբինյանին մեղավոր են ճանաչել դրամաշորթության և զենքի պահպանման համար։ 

Շարոպետրոսյանը («Ձի») մեղավոր է ճանաչվել երեք կետերի հանցանշաններով։ Մասնավորապես, 2009 թ.–ին գտնվելով բանտում նա, համագործակցելով Դարբինյանի և այլ հանցակիցների հետ, 100 հազար դոլար է շորթել հայկական միության անդամից և սպառնացել է զոհին առևանգմամբ և սպանությամբ։ Բացի այդ, ատենակալները մեղավոր են ճանաչել նաև Ռաֆայել Փարսադանյանին 14 կետերի հանցանշաններով, նա մասնակցել է  99 Cents Only Store խանութների ցանցում կազմակերպված սխեմային, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դարբինյանի նկատմամբ վճիռը կհրապարակվի հուլիսի 21–ին, Շարոպետրոսյանինը` սեպտեմբերի 15–ին, Փարսադանյանինը` հուլիսի 14–ին։

Ըստ ԱՄՆ–ի իշխանությունների տվյալների` «Հայկական ուժ» հանցախումբը ստեղծվել է Լոս Անջելեսում 1980–ականներին, այն բացի միջնորդներից ուներ մոտ 250 անդամ։ ԱՄՆ իշխանությունները 2011 թ.–ի փետրվարին օպերացիա էին իրականացրել, և ամբաստանյալների աթոռին էր հայտնվել 90 մարդ։ Ըստ մամուլի հաղորդագրության` նրանցից 85ճշ–ը դատապարտվել են ներկայացված մեղադրանքներով, որոնց թվում են` կողոպուտներ, սպանություններ, առևանգումներ, դրամաշորթություն, մեքենայություն, թմրանյութերի մաքսանենգություն և զենքի ապօրինի շրջանառություն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:16
24 Հունվարի 2017
Nissan-ը Երևանում բախվել է 2 հաստաբուն ծառի. կան վիրավորներ
Նախօրեի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
15:47
23 Հունվարի 2017
Հայտնի են դարձել նոր տեղեկություններ Արարատի մարզում անչափահաս աղջկա բռնաբարության դեպքով
Արարատի մարզի անչափահաս բնակչուհու բռնաբարության դեպքով նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
15:36
23 Հունվարի 2017
Հայ զինծառայող է զոհվել Սիրիայում
Սիրիական բանակում ծառայող հայ զինվոր է զոհվել:
13:53
23 Հունվարի 2017
Օպերլիազորը վրաերթի է ենթարկել երեք ուսանողի Երևանի կենտրոնում
Ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել երեք ուսանողի Երևանի կենտրոնում։
13:30
23 Հունվարի 2017
Արարատի մարզում առևանգել և բռնաբարել են 14 տարեկան աղջկան
Արարատի մարզում առևանգել և բռնաբարել են 14 տարեկան դպրոցականին։
12:23
23 Հունվարի 2017
Երևանում հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին
Նախօրեին հայտնաբերվել է Երևանում գործող «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին:
11:39
23 Հունվարի 2017
Խոշոր, շղթայական ՃՏՊ Երևանում. մեղավորները դիմել են փախուստի
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:57
22 Հունվարի 2017
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հետևում է ՌԴ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետ կապված իրավիճակին
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է լիազոր մարմինների հետ:
19:48
22 Հունվարի 2017
ՃՏՊ է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասում. հոսպիտալացվել է 9 ՀՀ քաղաքացի
Կիրակի ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:
18:36
22 Հունվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Նորատուս գյուղի մոտակայքում. տուժածների վիճակը միջին ծանր է
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Նորատուս գյուղի մոտակայքում:
17:55
22 Հունվարի 2017
Պարզվել է դեկտեմբերի վերջին 26-ամյա աղջկա սպանության պատճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը պարզել է 26-ամյա աղջկա սպանության պատճառը:
12:29
22 Հունվարի 2017
Ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին: