484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
Malaysia Airlines–ի ինքնաթիռի որոնման տարածքում յուղային բիծ են նկատել
11:03
14 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ocean Shield ավստրալական ռազմանավը յուղային բիծ է հայտնաբերել Malaysia Airlines ավիաընկերության` անհետ կորած Boeing 777 որոնման տարածքում, հայտնել է Որոնումների համակարգող կենտրոնի (JACC) ղեկավար Անգուս Հյուսթոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կարող եմ հայտնել, որ Ocean Shield–ը երեկ երեկոյան յուղային բիծ է հայտնաբերել»,– ասել է Հյուսթոնն ավստրալական Պերտ քաղաքում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով, մասնագետները վերցրել են վառելիքի նմուշը և մտադիր են փորձաքննություն անցկացնել։ «Մենք պետք է հասկանանք` որտեղից այդ բիծը։ <…> Դա որոշ ժամանակ կպահանջի»,– ասաց նա։

Բացի այդ Հյուսթոնն ընդգծել է, որ ինքնաթիռի ենթադրելի «սև արկղերն» արդեն վեցերորդ օրն է, ինչ ազդանշաններ չեն արձակում, այդ պատճառով արդեն օպերացիայի 38–րդ օրը ծառայությունները մտադիր են կենտրոնանալ ստորջրյա որոնումների վրա։

Հինգշաբթի ավստրալական Orion ինքնաթիռը մալայզիական կորած Boeing 777 որոնման գոտում ռադիոազդանշան էր գրանցել։ Ենթադրվում էր, որ դա կարող է լինել ինքնաթիռի «սև արկղերի» արձակած ազդանշանը։ Մինչ այդ ավստրալական Ocean Shield ռազմանավը գրանցել էր ազդանշաններ, որոնք կարող են արձակել կորած  ինքնաթիռի «սև արկղերը»։ Ազդանշանները գրանցվել էին, երբ նավը գտնվում էր որոնողական շրջանի հյուսիսում։ Ընդամենը երկու ազդանշան է եղել, որոնցից մեկը շարունակվել է երկու ժամ, մյուսը` 13 րոպե։

Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 տեսակի օդանավը, որը կատարում էր Կուալա Լումպուր–Պեկին թիվ MH370 չվերթը ռադարների էկրանից անհետացել էր մարտի 8–ի գիշերը։ Օդանավում կար 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, ուղևորներից 154–ը Չինաստանից էին։ Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը մարտի 24–ին, հղում անելով արբանյակային տվյալների վերլուծությանը, տեղեկացրել էր, որ ինքնաթիռն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում։ Ենթադրվում է, որ փրկվածներ չկան։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ:
11:26
27 Մարտի 2017
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Երևանում արտակարգ վայրէջք է կատարել երևանյան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ: