481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Բերեզովսկին Ռուսաստանի կատարածուների համար մինչև այժմ «ողջ» է
19:06
02 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի դատական կատարածուները, ովքեր փորձում են բռնագանձել փախուստի մեջ գտնվող Բորիս Բերեզովսկու պարտքերը, մինչև հիմա նրա մահվան մասին պաշտոնական հաստատում չեն ստացել, չորեքշաբթի տեղեկացրել է Դատական կատարածուների դաշնային ծառայության Մոսկվայի վարչության պետ Ալեքսանդր Ստեբակովը։

Նախորդ տարի կատարածուները հայտարարել էին, որ Մեծ Բրիտանիայից ծանուցում են ստացել Բերեզովսկու մահվան մասին և ժառանգական գործ բացելու հայց են պատրաստում։ Սակայն դա միայն ժամանակավոր փաստաթուղթ էր, որը, ինչպես պարզաբանել է Ստեբակովը, մահվան մասին պաշտոնական իրազեկում չէ։ Դատական կատարածուներին անհրաժեշտ է օլիգարխի մահվան ծանուցումը, որպեսզի նրա ժառանգներից պահանջեն օլիգարխի պարտքերը։

«Նրա մահվան մասին տեղեկատվություն է եղել։ Սակայն նրա մահվան մասին պաշտոնական փաստաթուղթ դեռ չենք ստացել, այդ պատճառով մինչև նման փաստաթուղթ չստանանք, չենք կարող այդ գործով դատավարական որոշումներ կայացնել», – հայտարարել է Ստեբակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դատական կատարածուների դաշնային ծառայության ընթացակարգում է գտնվում 3,2 մլրդ ռուբլու ամփոփիչ դատավարությունը, ըստ որի` պարտքատերերից մեկը Բերեզովսկին է։ 2008 թ.–ից Ռուսաստանի կատարածուները օլիգարխի պարտքերի հաշվին վարկատուներին վերադարձրել են մոտ 300 մլն ռուբլի։

Բերեզովսկու մարմինը գտել էին 2013 թ.–ի մարտի 23–ին նրա տան լոգարանում, որը գտնվում է Ասկոտ գյուղում` Վինձորից ոչ հեռու։ Ավելի ուշ բժիշկները մահացածի մարմնի վրա հայտնաբերել էին նշաններ, որոնք բնորոշ են կախաղան հանված մարդուն։ Քանի որ պայքարի հետքեր չէին հայտնաբերվել, լրագրողները սկսեցին գրել գործարարի հնարավոր ինքնասպանության մասին։ ԶԼՄ–ները գրում էին, թե Բերեզովսկին կախվել է շարֆով։

2014 թ.–ի մարտի վերջին Բերեզովսկու մահվան գործով հետաքննության շրջանակում տեղի ունեցած երկօրյա լսումներն ավարտվեցին սենսացիայով։ Բոլոր ներկաների սպասումներին հակառակ` Վինձորի քաղաքապետարանի դահլիճում դատավոր Պիտեր Բեդֆորդը կայացրեց բաց վճիռ, որը նախատեսում էր, որ ներկայացված վկայություններն ու իրեղեն ապացույցները բավարար չեն Բերեզովսկու մահվան պատճառների մասին միանշանակ վճիռ կայացնելու համար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:27
28 Մայիսի 2017
Տավուշում «Վերջին զանգի» օրը շրջանավարտ աղջիկ են «փախցրել»
Տավուշի մարզի 17-ամյա բնակչուհուն իր «Վերջին զանգի» օրը «փախցրել են»:
19:01
26 Մայիսի 2017
Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի է մահացել` բոլորն էլ նույն ընտանիքից
Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են:
16:48
26 Մայիսի 2017
Քիչ առաջ Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4–ամյա փոքրիկի. վիճակը ծայրահեղ ծանր է
MAN բեռնատարը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի։  
16:35
26 Մայիսի 2017
Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել
Այսօր Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել։
11:33
26 Մայիսի 2017
Պատմում է Դավթաշենի կամրջից ընկած երեխայի ընկերը. տղան փորձել է անցնել ճաղերի միջով
Նախօրեի ժամը 19:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
21:01
25 Մայիսի 2017
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
19:51
25 Մայիսի 2017
Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է
Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել:
19:40
25 Մայիսի 2017
Արտակարգ պատահար Երևանում. երեխա է ընկել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջի վերին հատվածից երեխա է ընկել:
14:13
25 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 6 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
13:19
25 Մայիսի 2017
Էջմիածնում սպանության փորձ է կանխվել և զինված խումբ է վնասազերծվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Զինված խումբը նախապատրաստվում էր սպանություն և այդ նպատակով բնակարան էր վարձակալել Էջմիածնում։
10:55
25 Մայիսի 2017
Սպանություն Վանաձորում. 32–ամյա կինն ատրճանակով սպանել է ամուսնուն
Վանաձորւմ 32–ամյա կինն ատրճանակով սպանել է 34–ամյա ամուսնուն։
18:34
24 Մայիսի 2017
Հայտնի է դարձել, թե ում BMW են պայթեցրել Վարդենիսում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ հաղորդվել էր, որ չորեքշաբթի` մայիսի 24–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վարդենիսում։