481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Նոր Զելանդիայի ՌՕՈւ–ի ինքնաթիռը հայտնաբերել է կորած Boeing–ի հնարավոր բեկորները
16:14
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նոր Զելանդիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Հնդկական օվկիանոսի հարավային մասում հայտնաբերել է օբյեկտներ, որոնք կարող են լինել Malaysia Airlines ընկերության կորած օդանավի բեկորները, Twitter–ի իր էջում հաղորդում է Ավստրալիայի ծովային անվտանգության վարչությունը (AMSA), գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի Orion ինքնաթիռը (Lockheed P-3) MH370 օդանավի որոնման գոտում օբյեկտներ է հայտնաբերել, որոնց ծագումը կբացահայտվի։ AMSA–ն սպասում է պատկերներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այժմ նավերը պետք է ուղևորվեն այն տեղանք, որտեղ հայտնաբերվել են օբյեկտները, որպեսզի հաստատեն գտնված օբյեկտները։ AMSA–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ շաբաթ օրվանից ոչ շուտ։

Այսօր հայտնի է դարձել, որ որոնումների գոտին ընդարձակվել է դեպի հյուսիս–արևելք այն տեղանքից, որտեղ որոնողական օպերացիային մասնակցող ինքնաթիռներն ավելի վաղ փորձում էին գտնել կորած  Boeing 777-200–ի հետքերը։ Այս որոշումն ընդունվել է նոր տվյալների հիման վրա, որոնք նշում են, որ ինքնաթիռը շարժվում էր նախնական գնահատականներից ավելի արագ, ինչն ավելացնում է վառելիքի ծախսն ու կրճատում տարածությունը, որով ինքնաթիռը կարող էր առաջ շարժվել դեպի Հնդկական օվկիանոսի հարավ։

Ինչպես նշում է Ռոյթերս գործակալությունը, օբյեկտները գտնվել են որոնման նոր գոտում։

Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 տեսակի օդանավը, որը կատարում էր Կուալա Լումպուր–Պեկին թիվ MH370 չվերթը ռադարների էկրանից անհետացել էր մարտի 8–ի գիշերը։ Օդանավում կար 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, ուղևորներից 154–ը Չինաստանից էին։ Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը մարտի 24–ին, հղում անելով արբանյակային տվյալների վերլուծությանը, տեղեկացրել էր, որ ինքնաթիռն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում։ Ենթադրվում է, որ փրկվածներ չկան։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:01
26 Մայիսի 2017
Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի է մահացել` բոլորն էլ նույն ընտանիքից
Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են:
16:48
26 Մայիսի 2017
Քիչ առաջ Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4–ամյա փոքրիկի. վիճակը ծայրահեղ ծանր է
MAN բեռնատարը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի։  
16:35
26 Մայիսի 2017
Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել
Այսօր Գորիսի տներից մեկի այգում ականանետի արկ է հայտնաբերվել։
11:33
26 Մայիսի 2017
Պատմում է Դավթաշենի կամրջից ընկած երեխայի ընկերը. տղան փորձել է անցնել ճաղերի միջով
Նախօրեի ժամը 19:25-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
21:01
25 Մայիսի 2017
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
19:51
25 Մայիսի 2017
Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է
Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել:
19:40
25 Մայիսի 2017
Արտակարգ պատահար Երևանում. երեխա է ընկել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջի վերին հատվածից երեխա է ընկել:
14:13
25 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 6 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
13:19
25 Մայիսի 2017
Էջմիածնում սպանության փորձ է կանխվել և զինված խումբ է վնասազերծվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Զինված խումբը նախապատրաստվում էր սպանություն և այդ նպատակով բնակարան էր վարձակալել Էջմիածնում։
10:55
25 Մայիսի 2017
Սպանություն Վանաձորում. 32–ամյա կինն ատրճանակով սպանել է ամուսնուն
Վանաձորւմ 32–ամյա կինն ատրճանակով սպանել է 34–ամյա ամուսնուն։
18:34
24 Մայիսի 2017
Հայտնի է դարձել, թե ում BMW են պայթեցրել Վարդենիսում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ հաղորդվել էր, որ չորեքշաբթի` մայիսի 24–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վարդենիսում։
16:28
24 Մայիսի 2017
31–ամյա տղամարդը վնասել է ինքն իրեն խանդի հողի վրա
Նախօրեի երեկոյան Գորիսում ինքնասպանության փորձ է կատարվել։