483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ սահմանին. ՊՆ
15:23
28 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ սահմանին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում։

«Երեկ երեկոյան հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, մասնավորապես` Տավուշում սահմանի մի քանի տեղամասերում», – նշել է Հովհաննիսյանը։

Նա նաև ավելացրել է, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել` լռեցնելով հակառակորդին։

«Զոհեր և վիրավորներ չունենք», – նշել է նա։

Նախօրեին ԼՂՀ ՊՆ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի հետ շփման գծում 19–ամյա ղարաբաղցի զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:42
14 Դեկտեմբերի 2017
Երևանում բախվել են տանկեր տեղափոխող քարշակը և Nissan-ը
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
17:48
13 Դեկտեմբերի 2017
ՀՀ քաղաքացիները կասկածվում են Պետերբուրգում 93–ամյա տատիին սպանելու մեջ
ՌԴ Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեն շարունակում է 93-ամյա կնոջ սպանության փաստով հարուցված քրեական գործի քննությունը։
11:45
13 Դեկտեմբերի 2017
Մեկ օրվա մեջ երկրորդ հզոր երկրաշարժն է գրանցվել Իրանում
Իրանում կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել։
10:15
13 Դեկտեմբերի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում. տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:26
12 Դեկտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ Արմավիրում. բախվել են հարսանեկան արարողությանը մասնակցող Mercedes–ն ու Lexus–ը. կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
16:16
12 Դեկտեմբերի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Ներքին Պտղնիի գերեզմանոցում
Պտղնիի գերեզմանոցում դի է հայտնաբերվել` կիսանստած վիճակում
16:09
12 Դեկտեմբերի 2017
Իրանում հզոր երկրաշարժ է գրանցվել
Իրանում այսօր հզոր երկրաշարժ է գրանցվել։
13:21
12 Դեկտեմբերի 2017
21-ամյա զինծառայողը սպանվել է Արցախում համածառայակցի կողմից
Նախօրեին ՊԲ զինծառայող է  զոհվել:
13:23
11 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կասյան փողոցի էստակադայի վրա. երկու մարդ հոսպիտալացվել է
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
10:25
11 Դեկտեմբերի 2017
Ողբերգական վրաերթ Իջևանում. 21–ամյա զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51–ամյա մի կնոջ.
Նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տաուշի մարզում:

13:58
10 Դեկտեմբերի 2017
Վրաերթ Շիրակում. 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին Շիրակում տեղի է ունեցել վրաերթ, 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է։
19:09
08 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում. Opel-ը հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։