478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Սիրիական Քեսաբում թուրք գրոհայինների հարձակումից ամենաքիչը 80 խաղաղ բնակիչ է զոհվել
14:59
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Սիրիական Քեսաբում թուրք գրոհայինների հարձակումից ամենաքիչը 80 խաղաղ բնակիչ է զոհվել, երեքշաբթի լրագրողներին ասաց Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը։

Արդեն մի քանի օր է`Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։

«Համաշխարհային ԶԼՄ–ները թուրքական գրոհի ժամանակ զոհված խաղաղ քաղաքացիների թվի մասին տարբեր տեղեկություն են հաղորդում։ Բայց մեր գնահատականներով, նրանց թիվը ամենաքիչը 80 է»,– ասաց Աբրահամյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Նա պատմեց, որ Քեսաբի վրա հարձակումը կատարվել է մարտի 21–ի առավոտյան ժամը 5–ին, դրան մասնակցել է մի քանի հազար մարդ։

Աբրահամյանի կարծիքով, թուրքական հարձակումը Քեսաբի վրա Դամասկոսում և դրան հարակից շրջաններում կառավարական զորքերի ունեցած հաջողությունների պատասխան էր կամ վրեժ։

Աբրահամյանի կարծիքով` թուրք գրոհայինների գործողությունները Քեսաբում միջազգային իրավունքների խախտում է և կոչ արեց միջազգային կառույցներին, մասնավորապես` ՄԱԿ–ին, անհապաղ արձագանքել այս փաստին և միջոցներ ձեռնարկել Սիրիայի տարածքում թուրք գրոհայինների հետագա առաջխաղացումը կանխելու ուղղությամբ։

Քեսաբը գտնվում է անմիջապես Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, կան հայկական բնակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ և հիվանդանոցներ։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։
20:19
19 Սեպտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. 59–ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Այսօր ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
18:42
19 Սեպտեմբերի 2017
Ինքնասպանության փորձ Արարատում. 38–ամյա տղամարդուն լոգարանում հայտնաբերել է մայրը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
18:04
19 Սեպտեմբերի 2017
Արմավիրի տներից մեկն ամբողջությամբ այրվել է. հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ
Հրշեջները շուրջ 7 ժամ պայքարել են կրակի դեմ։
11:30
19 Սեպտեմբերի 2017
Անհայտ անձը հայտնել է Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկների մասին
Երեքշաբթի անհայտ անձից հաղորդում է ստացվել մայրաքաղաքում տեղադրված ռումբերի մասին։
10:33
19 Սեպտեմբերի 2017
Զգոն եղեք. օձ է հայտնաբերվել դպրոցի մոտակայքում
Կոտայքի մարզի դպրոցներից մեկի մոտ օձ է հայտնաբերվել։
20:40
18 Սեպտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Տավուշում. 18–ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը` հոսպիտալացվել
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
11:55
18 Սեպտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
13:44
17 Սեպտեմբերի 2017
Մայրը 43-ամյա որդուն ննջասեյակում կախված է հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
12:51
17 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Երևանի հայտնի սրճարանում
Նախօրեին հրդեհ է բռնկվել Երևանի հայտնի սրճարաններից մեկում: