483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Սաշա Բելի» մականունով ազգայնականը սպանվել է հատուկ գործողության ժամանակ. ՆԳՆ
13:05
25 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային հետախուզման մեջ գտնվող Ալեքսանդր Մուզիչկոն («Սաշա Բելի»), ում դեմ Ռուսաստանում ավազակության և ԿՀԽ ստեղծելու մասին քրեական գործ է հարուցվել, սպանվել է ուկրաինացի իրավապահների իրականացրած հատուկ գործողության ժամանակ, տեղեկացրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Եվդոկիմովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր գիշերը հատուկ գործողություն է իրականացվել։ Նրան հայտնաբերել են և որոշել ձերբակալել։ Միլիցիայի կանչին ի պատասխան նա որոշել է փախչել սրճարանի պատուհանից և կրակ է արձակել։ Առաջին փամփուշտը դիպել է «Սոկոլի» աշխատակցի սաղավարտին, սակայն ռիկոշետով անդրադարձել է ուսին։ Երկրորդ կրակոցը դիպել է աշխատակցի ուսադիրին։ Դրանից հետո նույն աշխատակիցը կրակել է Մուզիչկոյի ոտքերին։ Մյուս աշխատակիցները օդ են կրակել։ Փամփուշտներից մեկը դիպել է Մուզիչկոյի ոտքին, նա շարունակել է կրակել։ Երբ նրան պառկեցրել են գետնին, նա շարունակել է կրակել և վիրավոր է եղել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են Մուզիչկոյի մահը»,– ասել է Եվդոկիմովը։

Օպերացիայի ընթացքում ձերբակալել են նաև նրա հետ գտնվող երեք անձանց։ Նրանց տարել են Կիև` հարցաքննության։ «հանցավոր խմբավորման գործողություններում հստակ դիտարկվում են ավազակության հատկանիշները»,– ասել է Եվդոկիմովը։

Եսենտուկիի քաղաքային դատարանը մարտի 12–ին ձերբակալել է Մուզիչկոյին, ում կասկածում են Չեչնիայում ռուս զինծառայողներին խոշտանգելու և սպանելու մեջ։ Քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել Շամիլ Բասաևի և Խաթաբի ղեկավարությամբ 2000 թվականին Ուլուս–Կերտ չեչենական գյուղի շրջանում Պսկովի դեսանտայինների հետ գրոհայինների բախման հետաքննության ընթացքում ստացված տվյալները։

ՔԿ–ի տվյալներով` Մուզիչկոն խոշտանգել է ռուս գերի զինծառայողներին, ինչից հետո սպանել։ Քննությունը կարծում է, որ նա սպանել է ոչ պակաս քան 20 զինվորի։ Ինչպես նշել է ՔԿ ներկայացուցիչը, ԿՀԽ մասնակիցներից մեկը հայտնել է նաև Մուզիչկոյի ու «Ուկրաինական ազգային ասամբլեա – Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանություն» ազգայնական կազմակերպության անդամների` Չեչնիայում 1994-2000 թվականներին ռուս զինծառայողների նկատմամբ կատարած նաև այլ հանցագործությունների մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:08
29 Մարտի 2017
Իրանցի զբոսաշրջիկին կախված են հայտնաբերել են Երևանում
Մի քանի ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ: