484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման
17:40
24 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանում հրապարակվեց 2012թ.–ի հունիսի 17-ին «Հարսնաքար»  ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով դատավճիռը, հայտնում է pastinfo.am կայքը:
 
Վեց ամբաստանյալները, որոնցից չորսը համալիրի անվտանգության աշխատակիցներ են, մեկը՝ մատուցող, ևս մեկը՝ առաքիչ, դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման և յուրաքանչյուրը 100 000 ՀՀ դրամ տուգանքի:

«Ամբաստանյալներ՝ համալիրի անվտանգության ծառայության աշխատակիցներ Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին Նորայր Հայրապետյանին, մատուցող Դավիթ Ադամյանին եւ առաքիչ Արթուր  Բաբլոյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6 –րդ և 14 –րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով և 118-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և ծեծը»,– ասվում է հայտարարության մեջ։

2012 թվականի ամենաաղմկալի հանցագործություններից մեկն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դաժան հաշվեհարդարն էր։

Հունիսի 17-ին դաժան ծեծկռտուք էր եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում և ծեծի էր ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ-կոկորդի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:  Նրան գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ և նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Չնայած բժիշկների ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ոստիկանությունը հետագայում ձերբակալեց միջադեպի վեց մասնակիցների և նրանց մեղադրանք առաջադրեց 112–րդ հոդվածով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ մահվան պատճառ է դարձել), 113–րդ հոդվածով (առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը մեկ և ավելի անձանց), ինչպես նաև 118–րդ հոդվածով` ծեծի ենթարկելը։

Բժշկին դաժանաբար ծեծելու փաստը մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում, իսկ նրա մահվան լուրը ցնցեց ողջ սոցիալական ցանցը: Ֆեյսբուք սոցիալական կայքում շատերն իրենց նկարի փոխարեն Վահե Ավետյանի նկարն էին տեղադրել: Արդյունքում` Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց իր մանդատից։

Դատավճիռը շատ բուռն արձագանք ստացավ դեռևս հրապարակման փուլում. ամբաստանյալների և նրանց հարազատների կողմից հնչեցին հայհոյանքներ և անեծքներ ուղղված դատարանին, տուժող կողմին և լրագրողներին, ներառյալ՝ սեռական բնույթի հայհոյանքներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
10:45
26 Ապրիլի 2017
Երևանում` Nissan March ավտոմեքենայում, 31–ամյա մայորի դի է հայտնաբերվել
Ապրիլի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
17:13
25 Ապրիլի 2017
Աբովյան քաղաքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի`ծառից կախված վիճակում
Նախօրեին Աբովյան քաղաքում 31–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։
12:58
25 Ապրիլի 2017
Դավթաշենում մեքենան ցրիվ է տվել խանութի դուռը` մխրճվելով տավաղարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: