480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Տարածաշրջանում թմրանյութերի անօրինական շրջանառության ամենացածր ցուցանիշը Հայաստանում է. Ոստիկանություն
17:00
24 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը թմրամիջոցների անօրինական շրջանառության ցուցանիշներով առավել բարենպաստ վիճակում է, լրագրողներին հայտնեց Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների բաժնի պետ Արթուր Մինասյանը։

«Աշխարհում նկատվում է թմրամոլության և թմրանյութերի անօրինական շրջանառության աճի միտում, և մեր ընդհանուր պայքարի նպատակն է` թույլ չտալ այդ ցուցանիշների աճը»,– ասաց Մինասյանը ՄԱԿ–ի օժանդակությամբ հրապարակած 2013 թվականին թմրանյութերի վերահսկողության միջազգային կոմիտեի զեկույցի ժամանակ։

Մինասյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ Հայաստանը համաշխարհային նարկոբարոնների համար գրավիչ երկիր է թմրամիջոցների իրացման տեսանկյունից։ «Վրաստանը, օրինակ, ելք ունի դեպի ծով, դեպի Եվրոպա, և կարող է դիտարկվել որպես թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկիր»,– նշեց նա։

Մինասյանն ավելացրեց, որ թմրանյութերը Հայաստանում փոքր չափաբաժիններով են տարածվում։ Միաժամանակ, թմրամոլների մեծամասնությունը` մոտ 70 տոկոսը, նրա խոսքով, օգտագործում է թեթև թմրանյութեր, օրինակ` մարիխուանա։

Հայաստանում ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն շնորհանդեսի ընթացքում հայտնեց, որ Հայաստանը միացել է թմրանյութերի տարածման վերահսկողության և կանխարգելման բոլոր երեք` 1961, 1971 և 1988 թվականների միջազգային կոնվենցիաներին։

«Հայաստանը բոլոր երեք պայմանագրերը վավերացրել է 1993 թվականին, և դա ապացույցն է նրա, որ թմրանյութերի դեմ պայքարի ջանքերը համաձայնեցված և հիմնված էին ընդհանուր պատասխանատվության սկզբունքի վրա»,– ասել է Բուզետոն։

Նա նշել է, որ Հայաստանը զեկույցում ընդգրկված է Արևմտյան Ասիայի` օփիոնի անօրինական շրջանառության ցուցանիշով կենտրոնական տեղ զբաղեցնող երկրների ցուցակում, և ավելի խոցելի է դարձել Միջին Արևելքում շարունակական անկայունության պատճառով։

«Անշուշտ, Հայաստանը չի բախվում այնպիսի խնդիրների, ինչպես, օրինակ, Աֆղանստանը, Պակիստանը և Իրանը, չնայած վերջերս Իրանի սահմանում շատ խոշոր խմբաքանակի հերոին հայտնաբերվեց։ Միաժամանակ, միջազգային կառույցների հետ Հայաստանի համագործակցության արդյունքները շոշափելի են»,– նշել է Հայաստանում ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչը։

Հայաստանի ոստիկանության տվյալներով` 2014 թվականի հունվարի 1–ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է ավելի քան 5000 թմրամոլ, որոնցից մոտ 73 տոկոսն օգտագործել են կանեփից պատրաստած թեթև թմրանյութեր, մի փոքր ավելի, քան 20 տոկոսը` օփիոնային թմրանյութեր, իսկ մոտ  6 տոկոսը` սինթետիկ թմրամիջոցներ։ Հաշվառվածներից 21–ը կանայք են, 6–ը` անչափահասներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

12:39
23 Հունիսի 2017
Կապանում տաքսիստը ղեկին հանկարծամահ է եղել, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Ուրբաթ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  
11:37
23 Հունիսի 2017
Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով
Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։
18:01
22 Հունիսի 2017
Հայտնի ֆուտբոլիստի որդին վթարի պատճառ է դարձել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:34
22 Հունիսի 2017
Լոռիում ծխախոտ տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. վարորդը Վրաստանի քաղաքացի է
Նախօրեին՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
10:44
22 Հունիսի 2017
Մի ողջ ընտանիք է տուժել Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի հետևանքով
Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:01
21 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. 3 եղբայրները հոսպիտալացվել են
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
18:20
21 Հունիսի 2017
14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
Երևանում 14–ամյա աղջնակը որոնվում է որպես անհետ կորած։
13:14
21 Հունիսի 2017
Հայաստանում հայրը կանխել է որդու ինքնասպանությունը
Չորեքշաբթի` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։