486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի համայնքներից մեկի զինվորական կոմիսարը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով
16:16
20 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը  ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով, հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում խոշոր չափի՝  3900 ԱՄՆ դոլար գումար  կաշառք  ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը` Պաշտպանության ոլորտում բարեկարգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի և քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի  311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում:            

Ձերբակալվել է նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Հովհաննիսյանը: 

Նախաքննությունը շարունակվում է:  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
23 Հունվարի 2017
Հայտնի են դարձել նոր տեղեկություններ Արարատի մարզում անչափահաս աղջկա բռնաբարության դեպքով
Արարատի մարզի անչափահաս բնակչուհու բռնաբարության դեպքով նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
15:36
23 Հունվարի 2017
Հայ զինծառայող է զոհվել Սիրիայում
Սիրիական բանակում ծառայող հայ զինվոր է զոհվել:
13:53
23 Հունվարի 2017
Օպերլիազորը վրաերթի է ենթարկել երեք ուսանողի Երևանի կենտրոնում
Ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել երեք ուսանողի Երևանի կենտրոնում։
13:30
23 Հունվարի 2017
Արարատի մարզում առևանգել և բռնաբարել են 14 տարեկան աղջկան
Արարատի մարզում առևանգել և բռնաբարել են 14 տարեկան դպրոցականին։
12:23
23 Հունվարի 2017
Երևանում հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին
Նախօրեին հայտնաբերվել է Երևանում գործող «Պանորամա» հյուրանոցի տնօրենի դին:
11:39
23 Հունվարի 2017
Խոշոր, շղթայական ՃՏՊ Երևանում. մեղավորները դիմել են փախուստի
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:57
22 Հունվարի 2017
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հետևում է ՌԴ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետ կապված իրավիճակին
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է լիազոր մարմինների հետ:
19:48
22 Հունվարի 2017
ՃՏՊ է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասում. հոսպիտալացվել է 9 ՀՀ քաղաքացի
Կիրակի ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:
18:36
22 Հունվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Նորատուս գյուղի մոտակայքում. տուժածների վիճակը միջին ծանր է
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Նորատուս գյուղի մոտակայքում:
17:55
22 Հունվարի 2017
Պարզվել է դեկտեմբերի վերջին 26-ամյա աղջկա սպանության պատճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը պարզել է 26-ամյա աղջկա սպանության պատճառը:
12:29
22 Հունվարի 2017
Ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին:
10:57
22 Հունվարի 2017
Շղթայական և ողբերգական ավտովթար Երևանում` պետական պաշտոնյային պատկանող մեքենայի մասնակցությամբ
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: