486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի քաղաքային դատարանը երկարացրել է 18 մարդու կյանք խլած ՃՏՊ–ի մեղադրյալի կալանքը
15:39
14 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև ապրիլի 14–ը երկարացրել է ԿամԱԶ–ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանավորման ժամկետը, ում քննությունը մեղավոր է ճանաչում երթուղային ավտոբուսի ՃՏՊ–ում, որի հետևանքով նախորդ տարվա ամռանը զոհվել է 18 և վիրավորվել 40 մարդ, հաղորդում է РАПСИ–ի թղթակիցը դատարանի դահլիճից։

Խճով բեռնված բեռնատարը, որի ղեկին եղել է Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13–ին բախվել է Պոդոլսկից Կուրիլովո մեկնող 64–հոգանոց երթուղային ավտոբուսի։ Վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել` 40–ը։

Դատարանն ուրբաթ բավարարել է քննիչի միջնորդությունը, ով նշել է, որ ավելի մեղմ խափանման միջոցի ընտրման դեպքում Հայաստանի քաղաքացի Հարությունյանը կարող է թաքնվել դատարանից և քննությունից։ Ներկայում գործով քննությունն ավարտված է, մեղադրյալը ծանոթացել է հետաքննության նյութերին։ Ընդհանուր առմամբ, գործը 10 հատոր է կազմում, անցկացվել է 70 փորձաքննություն։ Քննությունը պետք է ներկայացնի մեղադրական եզրակացությունը, թարգմանի այն հայերեն, ուղղի դատախազություն հաստատման, այնուհետև գործը փոխանցի դատարան։

Հարությունյանը քննության միջնորդության դեմ չի առարկել։ Նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը, իր հերթին, առարկել է կալանքի տակ պահելու ժամկետն ավելացնելուն` հղում անելով քրեակատարողական խախտումների։ Նա խնդրել է ազատել իր պաշտպանյալին Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի անձնական երաշխավորությամբ, ով պատրաստ է երաշխավորել նրա ներկայանալը դատարան գործն ըստ էության դիտարկելու ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:21
22 Փետրվարի 2017
ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում
Նախօրեին ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում։
12:46
22 Փետրվարի 2017
Բացառիկ տեսանյութ. Երևանում Nissan Teana–ն մխրճվում է շինության մեջ
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է Երևանում փետրվարի 18-ին տեղի ունեցել Honda-ի և Nissan Teana-ի բախումը։
20:07
21 Փետրվարի 2017
Խոշոր ավտովթար Տավուշում. 3 վիրավորների թվում պայմանագրային զինծառայող կա
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
19:21
21 Փետրվարի 2017
27–ամյա աղջկան փորձել են բռնաբարել երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում
Երևանում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում աղջկան փորձել են բռնաբարել, ինչի ժամանակ էլ ծեծի են ենթարկել։
18:18
21 Փետրվարի 2017
Գեղարքունիքի մարզում Mitsubishi–ն գլորվել է ձորը. 56–ամյա ուղևորը տեղում մահացել է
Այսօր ցերեկը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին։
17:55
21 Փետրվարի 2017
Վանաձորցի 44–ամյա կինը հայտարարել է, որ իրեն 7 տարի առաջ բռնաբարել են
Վանաձորցի 44-ամյա կինը հայտարարել է, թե իրեն բռնաբարել են։
16:08
21 Փետրվարի 2017
Երևանում 31–ամյա տղամարդը ինքնասպանության փորձ է կատարել
Այսօր գիշերը 31-ամյա որդին իրենց տանը մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել:
13:59
21 Փետրվարի 2017
Արարատում դանակի 7 հարվածներով հորը սպանած որդին տեղափոխվել է հոգեբուժարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին դռնփակ դատական նիստ է անցկացվել փետրվարի 16–ին Արարատում կատարված հայրասպանության գործով։
13:37
21 Փետրվարի 2017
«Արմենիա» ԲԿ–ից կալանավորի փախուստի պատճառը պաշտոնեական անփութությունն է. ՀՔԾ
Փետրվարի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը։
19:46
20 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել գիշերային ակումբում 4 անձի դանակահարության շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները: