478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
ԶԼՄ–ները հայտնում են, որ անհայտ անձինք զավթել են Կիևի կենտրոնում գտնվող բանկային բաժանմունքը
10:57
13 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Զինված և դիմակավորված տղամարդիկ ներխուժել են Կիևի կենտրոնում գտնվող Ուկրբիզնեսբանկի բաժանմունք և փորձում են ներթափանցել փողերի պահոց, հինգշաբթի հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության երկու ջոկատ, ինչպես նաև «Տիտան» հատուկ ստորաբաժանման ծառայողները։ «Իրավապահներն արգելափակել են Մոսկովսկայա փողոցը և առայժմ հետևում են իրավիճակին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով, զինված մարդիկ արգելափակել են բանկի անվտանգության աշխատողների մուտքը և փորձում են ներթափանցել պահոց` այնտեղ, որտեղ, պարբերականի աղբյուրների տվյալներով, զգալի գումար է պահվում։ Այդ տեղեկության պաշտոնական հաստատում ուկրաինական ՆԳՆ–ից առայժմ չկա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մայդանի ինքնապաշտպանությունում և «Աջակողմյան հատվածում» հերքում են իրենց մարդկանց մասնակցությունը։ Ուկրաինայի ՆԳՆ–ի ղեկավար Արսեն Ավակովի, (ՈՒԱԽ նախագահ Վալենտին) Նալիվայչենկոյի և ուժային կառույցների այլ ղեկավարների հեռախոսները չեն պատասխանում»,– նշում են գործակալությունում։

Պարբերականը հիշեցնում է, որ 2003 թվականից Ուկրբիզնեսբանկի (ավելի վաղ` «Դոնեչինա» ԲԲ) վարչության պետ, նախագահ, այնուհետև խորհրդական է եղել  ՈՒԱԽ նախկին նախագահ, նախկին առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է իրականացվել։ Հունվարի 22–ին Գերագույն ռադան, խախտելով պայմանավորվածությունները և չսպասելով, որ 2004 թվականի սահմանադրությանը վերադառնալու մասին օրենքի տակ ստորագրի նախագահը, իր որոշմամբ փոխել է Հիմնական օրենքը, փոխել է խորհրդարանի ղեկավարությունը, պաշտոնանկ է արել երկրի նախագահին, ով հետագայում ստիպված է եղել լքել Ուկրաինան` վախենալով իր կյանքի համար։
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:34
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱՆ–ն ներկայացրել է «Արմենիա» ԲԿ–ում նորածնի մահվան պատճառը
Օրեր առաջ «Արմենիա» ԲԿ–ում նորածին է մահացել։
11:14
21 Օգոստոսի 2017
Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով
Սանկտ Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
10:13
21 Օգոստոսի 2017
Ողբերգական վրաերթ Կոտայքում. 2 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է
23–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապն ու թոռանը։
21:10
19 Օգոստոսի 2017
Խոշոր ավտովթար Լոռիում, 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել
«Opel Astra» ավտոմեքենայի 2 ուղևոր տեղում զոհվել է։
13:58
19 Օգոստոսի 2017
Mercedes-ի վարորդը մահացել է Կապանում տեղի ունեցած ՃՏՊ-ում
Գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել Կապան քաղաքում:
11:33
18 Օգոստոսի 2017
Մոխրացած դի է հայտնաբերվել ավտոմեքենայում
Նախօրեին Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենա է հայտնաբերվել։
00:06
18 Օգոստոսի 2017
Ահաբեկություն Բարսելոնայում. ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա փողոցի հատվածում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
18:09
17 Օգոստոսի 2017
Երևանում 24–ամյա երիտասարդին առևանգել և ծեծել են
Օգոստոսի 14–ին Երևանում ծեծի են ենթարկել երիտասարդի, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
17:28
17 Օգոստոսի 2017
Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է Հայաստանի քաղաքացու մահվանն առնչություն ունենալու մեջ
Անիվսկի շրջանի քննչական բաժնով Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
10:41
17 Օգոստոսի 2017
Երևանում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել
Նրա տաբատի գրպանում անձնագիր է հայտնաբերվել։
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում: