478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ղրղըզստանում ամերիկյան ավիաբազայի աշխատակիցը հարբած վիճակում կատարած արարքի համար տեղափոխվել է մեկուսարան
11:22
11 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ ՌՕՈՒ ավիաբազայի աշխատակիցը Բիշքեկի միջազգային օդանավակայանում հարձակվել է ոստիկանության քաղաքային բաժանմունքի հերթապահի վրա, ինչի համար Ղրղըզստանի Սվերդլովսկի շրջանային դատարանի որոշմամբ մեկ ամիս ժամկետով տեղափոխվել է մեկուսարան, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել Բիշքեկի ՆԳԳՎ մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ղրղըզստանի ոստիկանության տվյալներով, կիրակի 05։30–ի սահմանում (Երևանի ժամանակով` 07։30) Ղրղըզստանի ներքին գործերի Սվերդլովսկի շրջանային վարչության ոստիկանության քաղաքային բաժանմունք է դիմել Բիշքեկի 22–ամյա մի  բնակչուհի և հայտնել է, որ իր վրա քաղաքի կենտրոնում հարձակվել է ոչ սթափ վիճակում գտնվող օտարերկրացի և փորձել է բռնաբարել։ Ձերբակալության փորձի ժամանակ Կալիֆոռնիա նահանգի Մենտերեյ քաղաքի 29–ամյա քաղաքացին դիմադրություն է ցույց տվել, հայհոյել է, կոտրել աշխատանքային սեղանը, պոկել է ոստիկանության հերթապահ կապիտանի ուսադիրները։ Նրա ձերբակալման մասին տեղեկացրել են ավիաբազայի ղեկավարությանը և ԱՄՆ դեսպանությանը։

«Սվերդլովսկի շրջանային դատարանը «Մանաս» ավիաբազայի ծառայության մենեջեր, ԱՄՆ քաղաքացի Բրենդն Կորնելիուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը Բիշքեկի մեկուսարանում մեկ ամիս ժամկետով»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։

Իրավապահ մարմինների տվյալներով, օտարերկրացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն, կապված իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրության հետ» հոդվածով, նրան սպառնում է մինչև յոթ տարի ազատազրկում։

ՆԱՏՕ–ի բազան «Մանաս» բիշքեկյան միջազգային օդանավակայանում ստեղծվել է 2001 թվականի դեկտեմբերին Աֆղանստանի «Աննկուն ազատություն» օպերացիայի շրջանակում կոալիցիոն ուժերին օժանդակելու համար։ Բազայի գործունեության համաձայնագիրը դադարում է գործել 2014 թվականի հուլիսի 11–ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:34
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱՆ–ն ներկայացրել է «Արմենիա» ԲԿ–ում նորածնի մահվան պատճառը
Օրեր առաջ «Արմենիա» ԲԿ–ում նորածին է մահացել։
11:14
21 Օգոստոսի 2017
Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով
Սանկտ Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
10:13
21 Օգոստոսի 2017
Ողբերգական վրաերթ Կոտայքում. 2 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է
23–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապն ու թոռանը։
21:10
19 Օգոստոսի 2017
Խոշոր ավտովթար Լոռիում, 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել
«Opel Astra» ավտոմեքենայի 2 ուղևոր տեղում զոհվել է։
13:58
19 Օգոստոսի 2017
Mercedes-ի վարորդը մահացել է Կապանում տեղի ունեցած ՃՏՊ-ում
Գիշերը ՃՏՊ է տեղի ունեցել Կապան քաղաքում:
11:33
18 Օգոստոսի 2017
Մոխրացած դի է հայտնաբերվել ավտոմեքենայում
Նախօրեին Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենա է հայտնաբերվել։
00:06
18 Օգոստոսի 2017
Ահաբեկություն Բարսելոնայում. ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարսելոնայի կենտրոնի Ռամբլա փողոցի հատվածում ֆուրգոնը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
18:09
17 Օգոստոսի 2017
Երևանում 24–ամյա երիտասարդին առևանգել և ծեծել են
Օգոստոսի 14–ին Երևանում ծեծի են ենթարկել երիտասարդի, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
17:28
17 Օգոստոսի 2017
Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է Հայաստանի քաղաքացու մահվանն առնչություն ունենալու մեջ
Անիվսկի շրջանի քննչական բաժնով Ադրբեջանի քաղաքացին կասկածվում է առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
10:41
17 Օգոստոսի 2017
Երևանում 23-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել
Նրա տաբատի գրպանում անձնագիր է հայտնաբերվել։
20:34
16 Օգոստոսի 2017
«Դոդիկ» արտահայտությունը` 18–ամյա ուսանողի մահվան պատճառ
Ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
17:36
16 Օգոստոսի 2017
Հայաստանի քաղաքացին մահացել է «Դոմոդեդովոյում»
Հայաստանի քաղաքացի է այսօր գիշերը մահացել «Դոմոդեդովո» օդանավակայանում: