484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ–ի ավիագրոհի հետևանքով աֆղանցի հինգ զինծառայող է զոհվել. գործակալություն
10:51
06 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՆԱՏՕ–ի միջազգային համակազմի զորքերի ավիագրոհի հետևանքով Աֆղանստանի կենտրոնական մասում հինգ աֆղանցի զինծառայող է զոհվել, 17–ը` վիրավորվել, հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի Լոգար կենտրոնական գավառում, գործակալությանը տեղեկացրել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ։ Նրա խոսքով` կառավարությունն առաջիկայում որոշում կընդունի միջադեպի վերաբերյալ պաշտոնական արձագանք հրապարկելու մասին։ Իրականացվում է հետաքննություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՆԱՏՕ–ի հրամանատարությունը դեռ չի մեկնաբանում տեղի ունեցածը։

Եթե աֆղանցի զինծառայողների մահվան մասին տեղեկությունը հաստատվի, ապա կարող է բացասաբար ազդել տեղական իշխանությունների հետ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հրամանատարության հարաբերությունների վրա։ Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը բազմաթիվ անգամ քննադատել է միջազգային համակազմի զինծառայողներին հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու ժամանակ սխալներ թույլ տալու համար, որոնք երբեմն խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դառնում։

Միաժամանակ երկու կողմն էլ շահագրգռված է համագործակցության հարցում, քանի որ նրանք պետք է պայմանավորվեն իրավաբանական երաշխիքների շուրջ ամերիկացի զինծառայողների համար, ովքեր կմնան երկրում ՆԱՏՕ–ի զորքերի դուրսբերման գործընթացի ավարտից հետո, ինչը նախատեսված է մինչև տարեվերջ։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
10:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
07:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
13:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
12:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։
11:31
01 Նոյեմբերի 2017
Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։
19:25
31 Հոկտեմբերի 2017
«Թումոյի» մոտ գյուրզայի ձագ են գտել
«Թումոյի» մոտ  գյուրզայի ձագ են գտել։
18:33
31 Հոկտեմբերի 2017
Երևանի ԲԿ–ներից մեկում 31–ամյա տղամարդը ծեծել է բժշկին, նա բերման է ենթարկվել
Երևանի բժշկական կենտրոններից մեկում 31–ամյա քաղաքացին  հոյհոյել, գլխով հարվածել է բժշկի դեմքին։
16:09
31 Հոկտեմբերի 2017
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին վեճի ժամանակ կրակել է ռեստորանի այցելուի ուղղությամբ
Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչին կրծքավանդակի վնասվածքով հոսպիտալացրել են տեղի ռեստորաններից մեկից։
20:57
30 Հոկտեմբերի 2017
Երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել: