486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի արևմուտքում զավթած զենքն արդեն գիշերը կարող է հայտնվել Կիևում. փորձագետ
19:43
19 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի արևմտյան մարզերում արմատականների զավթած զենքն արդեն հինգշաբթի գիշերը կարող է հայտնվել Կիևում ուժային կառույցների դեմ օգտագործելու համար, ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։

«Այժմ գրոհում ու բռնազավթում են Ուկրաինայի արևմտյան շրջանների ոստիկանության շրջանային բաժինների շենքերը։ Այդ բաժիններում նույնպես զենք է պահեստավորված։ Չի բացառվում, որ արդեն այսօր գիշերն այն կհայտնվի Կիևում և կօգտագործվի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման և ուկրաինական այլ ուժայինների նկատմամբ նշանակետային կրակահերթի համար»,– ասել է փորձագետը։

ՈՒԱԾ–ի նախագահ Ալեքսանդր Յակիմենկոն երեքշաբթի հայտարարել էր, որ երկրի տարածքում հակաահաբեկչական օպերացիա է մեկնարկում։ Նա նաև հայտնել էր, որ վերջին օրերին արմատականների ձեռքում է հայտնվել մոտ 1.5 հազար միավոր հրազեն և 100 փամփուշտ։

«ՈՒԱԾ–ը պետք է գործի առավելագույն չափ կոշտ և ազդեցիկ, իսկ եթե խոսքը միայն խոսք մնա, ու չհաստատվի գործնական քայլերով, ապա դա կհանգեցնի ահաբեկչական տարրերի և նրանց սատարող անձանց միայն հետագա արմատականացմանը»,– ասել է Կորոտչենկոն։

Փորձագետը պարզաբանել է, որ հակաահաբեկչական օպերացիան նախատեսում է ուժային ձերբակալություն, իսկ անհրաժեշտության դեպքում` ահաբեկչական այն տարրերի ոչնչացում, որոնք Կիևի փողոցներում հրազեն են օգտագործում իրավակարգի աշխատողների և խաղաղ քաղաքացիների դեմ։

Ինչպես նշել է Կորոտչենկոն, «քաղաքային մարտերի պայմանների վերաբերյալ, որտեղ ուղիղ կրակոցի հեռավորությունը կազմում է պակաս քան 100 մետր, արմատականների ձեռքն ընկած զենքը բավականին լուրջ զինանոց է ներկայացնում»։

Ըստ նրա, ուկրաինացի ուժայիններին դիմակայում են լավ պատրաստված գրոհայիններ։ «Տեսանյութերից դատելով` մենք տեսնում ենք մոտիվացված, ֆիզիկապես ամուր, պատրաստված երիտասարդների, ովքեր նույնիսկ առանց հրազենի հաջողությամբ դիմակայում են «Բերկուտին»։ «Բերկուտն» արդեն չի կարողանում գրոհայիններին դիմադրել ոստիկանական միջոցներով։ Այստեղ պետք է Կիևի կենտրոնի մաքրման բանակային օպերացիա»,– վստահ է Կորոտչենկոն։

Զանգվածային փողոցային անկարգությունները Կիևում վերսկսվել են երեքշաբթի` Գերագույն ռադայի նիստի օրը, որի ընթացքում ընդդիմությունը պահանջել է վերադարձնել խորհրդարանանախագահական իշխանավարումը` վերականգնելով 2004 թվականի սահմանադրությունը։ Ագրեսիվ տրամադրված ամբոխը փորձել է մոտենալ Ուկրաինայի խորհրդարանին, արմատականները ներխուժում էին Կիևի կենտրոնում գտնվող շենքեր, այրում ավտոմեքենաների անվադողեր, ոստիկանների ուղղությամբ քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ» նետում։ Ոստիկանության տվյալներով, արմատականներն առաջին անգամ հրազեն են կիրառել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:08
21 Փետրվարի 2017
Երևանում 31–ամյա տղամարդը ինքնասպանության փորձ է կատարել
Այսօր գիշերը 31-ամյա որդին իրենց տանը մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել:
13:59
21 Փետրվարի 2017
Արարատում դանակի 7 հարվածներով հորը սպանած որդին տեղափոխվել է հոգեբուժարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին դռնփակ դատական նիստ է անցկացվել փետրվարի 16–ին Արարատում կատարված հայրասպանության գործով։
13:37
21 Փետրվարի 2017
«Արմենիա» ԲԿ–ից կալանավորի փախուստի պատճառը պաշտոնեական անփութությունն է. ՀՔԾ
Փետրվարի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը։
19:46
20 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել գիշերային ակումբում 4 անձի դանակահարության շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները:
17:20
20 Փետրվարի 2017
Չհաջողված հնարք Թուրքիա մեկնելիս, կամ ինչպես են վրացի կնոջը հայտնաբերել սիրեցյալի ճամպրուկում
Վրաստան-Թուրքիա սահմանին այսօր ուշագրավ դեպք է գրանցվել:
14:27
20 Փետրվարի 2017
Դանակահարություն Աբովյանում. 4 մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
20 Փետրվարի 2017
Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
12:00
20 Փետրվարի 2017
Երևանում թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է ընտանիքի չորս անդամ, այդ թվում` մանկահասակ երեխա
«Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի չորս անդամ, որոնցից մեկը մանկահասակ երեխա է։
11:50
20 Փետրվարի 2017
Նոր Արեշում բռնկված խոշոր հրդեհը մարել է չորս մարտական հաշվարկ
Նախօրեին երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Նոր Արեշում։
13:50
19 Փետրվարի 2017
Երևանում հոգեկան խանգարումներով անձը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:34
18 Փետրվարի 2017
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (ԼՈւՍԱՆԿԱՐ)
17–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
11:24
18 Փետրվարի 2017
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: