483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ուզբեկստանի նախագահի դստեր շրջապատում ձերբակալված անձանց թվում հայուհի կա. ԶԼՄ
12:00
18 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի Ուզբեկստանի գլխավոր դատախազություն են բերման ենթարկվել հանրապետության նախագահի դստեր` Գյուլնարա Քարիմովայի շրջապատի որոշ անդամներ, հաղորդում են տեղական ԶԼՄ—ները` հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

Մասնավորապես, ԶԼՄ–ների հաղորդագրության մեջ նշվում են Ռուստամ Մադումարովի, Գայանե Ավագյանի և Եկատերինա Կլյուևայի անունները, ովքեր նշվում են` որպես «Կարիմովայի մտերիմ գործընկերներ»։ Նշվում է նաև, որ նրանք անցնում են Terra Group, Prime Media, Gamma Promotion և այլ ընկերությունների դեմ քրեական գործով, որոնց մեղադրել են հարկեր չվճարելու և արժույթը գաղտնի պահելու մեջ։

Նախորդ տարվա նոյեմբերին մի շարք ԶԼՄ–ներ տեղեկություն էին տարածել, որ իրավապահ մարմինները Տաշքենդում  ձերբակալել են Քարիմովային։ Հետագայում  Twitter–ի իր միկրոբլոգում նա հերքել էր այդ տեղեկատվություն` պարզաբանելով, որ եղել է միլիցիայի շրջանային բաժանմունքում, որպեսզի աջակցի «Ապագայի ձայնը» երիտասարդական շարժման ակտիվիստների ազատ արձակմանը։

Այժմ հասարակական կառույցներն ու բիզնեսը, որոնք Ուզբեկստանում կապ ունեն Քարիմովայի հետ, ճնշման են ենթարկվում պետական կառույցների կողմից։ Մասնավորապես, մի շարք հեռուստատեսային ալիքներ և ռադիոկայաններ դադարել են հեռարձակումը, ուժային ակցիա է կազմակերպվել «Ապագայի ձայնը» ՀԿ–ի նկատմամբ։ Այս ամենը կապում են այն բանի հետ, որ վերջերս Քարիմովան բազմաթիվ անգամ կոշտ հայտարարություններ է արել գործող իշխանության հասցեին։

Ավելի վաղ Քարիմովան աշխատել է Ուզբեկստանի ԱԳՆ–ում, մասնավորապես, զբաղեցրել է Իսպանիայում դեսպանի պաշտոնը, արտգործնախարարի խորհրդականի, Մոսկվայում Ուզբեկստանի դեսպանատան խորհրդական դեսպանորդի պաշտոնը, ՄԱԿ–ում Ուզբեկստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Նա նաև հայտնի է որպես հագուստի մոդելավորող և երգչուհի, թողարկել է հագուստի հավաքածու և երաժշտական ալբոմ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:08
29 Մարտի 2017
Իրանցի զբոսաշրջիկին կախված են հայտնաբերել են Երևանում
Մի քանի ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ: