480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում արտակարգ պատահարների հետևանքով 2013թ.–ին զոհվել է 615 մարդ. ԱԻՆ
16:19
14 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում արտակարգ պատահարների հետևանքով 2013թ.–ին զոհվել է 615 մարդ, ինչը 61 դեպքով շատ է 2012թ.–ի ցուցանիշից, ուրբաթ ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետ, գեներալ–մայոր Սերգեյ Ազարյանը` ամփոփելով 2013թ.–ին ԱԻՆ–ի գործունեության արդյունքները։

Նրա խոսքով` Հայաստանում 2013թ.–ին արտակարգ պատահարների հետևանքով վնասվածք ստացածների թիվը, 2012թ.–ի համեմատ, աճել է 718–ով` կազմելով 8 648 մարդ։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանում արտակարգ իրավիճակների թիվը 2013թ.–ին ավելացել է 4,6 տոկոսով կամ 493 դեպքով` կազմելով 11 091 դեպք, որից 6 398–ը տեխնածին, 301–ը` տարերային, 4 392` սոցիալ–կենցաղային», – ասաց Ազարյանը։

Նա նշեց, որ տեխնածին պատահարների մեծ մասը ՃՏՊ–ներն են, որոնց հետևանքով զոհվել է 316 մարդ։

Ազարյանը նշեց, որ 2013 թ.–ին ԱԻՆ–ի հիմնական առաջնահերթություններն էին Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի փրկարար վարչություններում ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը, ինչպես նաև ԼՂՀ կառավարությանն առընթեր Փրկարար ծառայության ստեղծումը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծվել է 2008թ.–ին։ ԱԻՆ–ի կազմում գործում է տարածաշրջանում բացառիկ Ճգնաժամային կառավարման կենտրոնը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:06
04 Դեկտեմբերի 2016
Սոչիի մերձափնյա հյուրանոցները ջրի տակ են անցել հզոր փոթորկի հետևանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տարերքը Սոչիում մոլեգնում է արդեն երկու օր:
12:03
04 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում: