484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ում Ստրադիվարիուսի ջութակի գողության կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
11:15
06 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու։ Նրանց կասկածում են Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած ջութակը գողանալու մեջ, որի արժեքը գնահատվում է 5 մլն դոլար, հինգշաբթի գիշերը հաղորդել է Fox հեռուստաալիքը։

Ինչպես նշել է պետական կաբինետի ներկայացուցիչ Քենթ Լովերնը (Kent Lovern), ձերբակալվածներին մեղադրանք դեռ չեն առաջադրել։ Նա նաև նշել է, որ դեռևս չի կարող ձերբակալման վերաբերյալ այլ տեղեկություն հրապարակել։ Գործով քննությունը շարունակվում է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Անտոնիո Ստրադիվարիուսի` 1715 թ.–ին պատրաստած ջութակը գողացել են հունվարի 27–ին։ Անհայտ անձը հարձակվել է Սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակահար Ֆրենկ Ալմոնդի վրա, որի մոտ է եղել ջութակը։ Կողոպտիչը հափշտակել է ջութակը, նստել մեքենան, որի ղեկին նստած է եղել նրա հանցակիցը և հեռացել անհայտ ուղղությամբ։

Ավելի ուշ գտնվել է ջութակի պատյանը։ Նվագախմբի աշխատակիցները տեղեկացրել են, որ ջութակը վերադարձնելու համար անհայտ անձինք երաժիշտներից պահանջել են 100 հազար դոլար։

Ոստիկանության տվյալների համաձայն` թանկարժեք երաժշտական գործիքը պատկանում է քաղաքի ազդեցիկ բնակիչներին։ Նրանք այն անժամկետ օգտագործման նպատակով տրամադրել էին Ալմոնդին։ Ստրադիվարիուսի ջութակը գնահատվում է ինչպես երաժիշտների, այնպես էլ կոլեկցիոներների կողմից։ Նախորդ տարի վարպետի ջութակը առցանց աճուրդով վաճառվել էր 2,3 մլն դոլարով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:48
13 Դեկտեմբերի 2017
ՀՀ քաղաքացիները կասկածվում են Պետերբուրգում 93–ամյա տատիին սպանելու մեջ
ՌԴ Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեն շարունակում է 93-ամյա կնոջ սպանության փաստով հարուցված քրեական գործի քննությունը։
11:45
13 Դեկտեմբերի 2017
Մեկ օրվա մեջ երկրորդ հզոր երկրաշարժն է գրանցվել Իրանում
Իրանում կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել։
10:15
13 Դեկտեմբերի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում. տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:26
12 Դեկտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ Արմավիրում. բախվել են հարսանեկան արարողությանը մասնակցող Mercedes–ն ու Lexus–ը. կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
16:16
12 Դեկտեմբերի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Ներքին Պտղնիի գերեզմանոցում
Պտղնիի գերեզմանոցում դի է հայտնաբերվել` կիսանստած վիճակում
16:09
12 Դեկտեմբերի 2017
Իրանում հզոր երկրաշարժ է գրանցվել
Իրանում այսօր հզոր երկրաշարժ է գրանցվել։
13:21
12 Դեկտեմբերի 2017
21-ամյա զինծառայողը սպանվել է Արցախում համածառայակցի կողմից
Նախօրեին ՊԲ զինծառայող է  զոհվել:
13:23
11 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Կասյան փողոցի էստակադայի վրա. երկու մարդ հոսպիտալացվել է
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
10:25
11 Դեկտեմբերի 2017
Ողբերգական վրաերթ Իջևանում. 21–ամյա զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51–ամյա մի կնոջ.
Նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տաուշի մարզում:

13:58
10 Դեկտեմբերի 2017
Վրաերթ Շիրակում. 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է
Նախօրեին Շիրակում տեղի է ունեցել վրաերթ, 9–ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է։
19:09
08 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում. Opel-ը հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
17:46
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ քաղաքացի է տուժել ՌԴ Ռամենսկայա քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով
Հայաստանի 34–ամյա քաղաքացի է տուժել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։