486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ջասթին Բիբերի ինքնաթիռի օդաչուները թթվածնային դիմակներ են կրել, որպեսզի չխեղդվեն մարիխուանայի ծխից
17:50
05 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի օդաչուները ստիպված են եղել թթվածնային դիմակներ կրել, որպեսզի չխեղդվեն մարիխուանայի ծխից, հայտնում է NBC-ը։

Նախորդ շաբաթ մաքսային և սահմանային հսկողության գրասենյակի տեսուչները խուզարկել են այն ինքնաթիռը, որով երգիչը Կանադայից ժամանել է Նյու Ջերսիի Տիտերբորո քաղաք։ Խուզարկությունը իրականացվել է այն ժամանակ, երբ տեսուչները մարիխուանայի ուժեղ հոտ են զգացել։ Որոնման արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն չկա, սակայն ԶԼՄ–ները գրում  են, որ օդանավում թմրանյութ չեն հայտնաբերել։

NBC հեռուստաընկերությունը չորեքշաբթի  ներկայացրել է լրագրողական հետաքննության արդյունքները, որոնց համաձայն` ուղևորները (որոնց թվում, բացի երգչից, եղել են նաև նրա հայրն ու մի քանի ընկերներ) այնքան վատ են վերաբերվել բորդուղեկցորդուհու հետ, որ նա ստիպված փակվել է օդաչուների խցիկում։ Նա հայտարարել է, որ այլևս երբեք չի աշխատի Բիբերի հետ։

Իսկ ինքնաթիռի օդաչուները որոշել են թթվածնային դիմակներ հագնել, թեպետ խցիկը հերմետիկ փակվում է։ Հեռուստաընկերության տվյալով` նրանք վախեցել են, որ կշնչեն մարիխուանայի ծուխը ու հետո չեն անցնի թմրանյութ օգտագործելու թեստը, ինչը նշանակում է, որ կկորցնեն աշխատանքը։ Այդուհանդերձ, օդաչուներից ոչ մեկը չի ցանկացել դատարան դիմել։

Հեռուստաընկերության տվյալով` տեսուչների հետ զրույցի ընթացքում Բիբերն ասել է, որ օգտագործել է մարիխուանա և ալկոհոլային խմիչք, սակայն իր մոտ եղել է այնքան թմրամիջոց, որ կհերիքեր միայն իրեն։

NBC–ի տվյալները վկայում են, որ երբ Բիբերին ու նրա բարեկամներին բաց են թողել, Թմրանյութերի պայքարի վարչության աշխատակիցներն ու սահմանապահները կրկնակի զննում են անցկացրել և դատարկ տոպրակներ գտել, որոնց մեջ կարող էր մարիխուանա լինել, սակայն որևէ հաստատում չկա այն բանի, որ դրանք կարող էին այդ մարդկանցից  որևէ մեկինը լինել, գրում է ՌԻԱ Նովոստին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։
16:31
24 Փետրվարի 2017
Վայոց Ձորում որդին փորձել է բռնաբարել հոր ներկայիս կնոջը
23-ամյա որդին իրենց տան բակի զուգարանում փորձել է բռնաբարել հորը ներկայիս կնոջը:
14:06
24 Փետրվարի 2017
Ջրվեժում Nissan Teana–ի և ВАЗ 21–ի «ճակատային» բախման հետևանքով 4 վիրավոր կա
Ուրբաթ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:16
23 Փետրվարի 2017
Շիրակում բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. վարորդներից մեկը մահացել է
Հինգշաբթի «ճակատային» ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:44
23 Փետրվարի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում զինամթերք է հայտնաբերվել
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
14:51
23 Փետրվարի 2017
28–ամյա տղամարդու նախկին կինը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
28-ամյա տղամարդը ահազանգել է, որ նախկին կնոջ կողմից բռնության է ենթարկվել:
11:45
23 Փետրվարի 2017
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
Երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
20:20
22 Փետրվարի 2017
Մոսկվայում Porsche–ով հետիոտնին վրաերթի ենթարկած Սարկիսովը հարբած է եղել
Մոսկվայում մահվան ելքով ՃՏՊ–ի մեղավոր Վարդան Սարկիսովը չի թաքցրել, որ հարբած է եղել վթարի պահին։
16:47
22 Փետրվարի 2017
19–ամյա երիտասարդը դեմքի այրվածք է ստացել Երևանում գողերի վնասազերծելիս
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
14:21
22 Փետրվարի 2017
ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում
Նախօրեին ՌԴ երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել Ծաղկաձորի դահուկուղում։