484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի զննության ընթացքում հայտնաբերված ռազմամթերքն օրինական հրատեխնիկա է. ֆեդերացիայի նախագահ
16:37
05 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը պարզաբանել է, որ քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբայր Արթուր Սաֆարյանի սպանության քրեական գործի շրջանակում ֆեդերացիայի տարածքում կատարված զննության արդյունքում հայտնաբերված զենքն ու զինամթերքն օրինական է պահվել և հրատեխնիկական արտադրանք է։

Արթուր Սաֆարյանը սպանվել էր հունվարի 27–ին Երևանի կենտրոնում։ Փետրվարի 3–ին Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևանի ոստիկանական բաժնի և պետական պահպանության ծառայության գնդի գումարտակի աշխատակիցներն Արթուր Սաֆարյանի սպանության կասկածանքով ոստիկանության բաժին են բերել Երևանի բնակիչ, 1969 թվականի ծնված Իսրայել Սարգսյանին։ 

Ավելի ուշ մի շարք հայկական ԶԼՄ–ներ տեղեկություն էին տարածել, որ Սարգսյանն իբր Հայաստանի միջազգային դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի փոխնախագահն է։ Այդ տեղեկությունը միանգամից հերքել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը և Facebook սոցիալական ցանցի էջում հրապարկել, որ սպանության մեջ կասկածվող Սարգսյանն այս պահին նույնիսկ ֆեդերացիայի անդամ չէ, քանի որ նրա լիազորությունները լրացել են դեռևս 2013 թվականի դեկտեմբերին։

«Ֆեդերացիայում հայտնաբերված հրատեխնիկան ձեռք է բերվել օրինական ճանապարհով ֆիլմի նկարահանումներում օգտագործելու համար»,–  ասվում է Վարդանյանի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ֆեդերացիայի մամուլի քարտուղարի էջում։

Ֆեդերացիայի փոխնախագահը հայտնեց նաև, որ սպանությամբ ձերբակալված Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ Դուքենդո ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար, սակայն 2013թ-ի դեկտեմբերի վերջին նրա լիազորությունները դադարեցվել են՝ Երևան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, և կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ:

«Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն և պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ և իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ենթադրում եմ՝ նպատակ ունի սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա, որը ցավոք սրտի հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների»,– գրել է Վարդանյանը Facebook–ում։

Միջազգային դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահը միաժամանակ նշել է, որ համոզված է իրավապահ համակարգի անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու և բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում և խոստացել է մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով:

Հայտնաբերված զենքն ու զինամթերքն ուղարկվել են փորձաքննության։ Կատարվում է քննություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
10:45
26 Ապրիլի 2017
Երևանում` Nissan March ավտոմեքենայում, 31–ամյա մայորի դի է հայտնաբերվել
Ապրիլի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
17:13
25 Ապրիլի 2017
Աբովյան քաղաքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի`ծառից կախված վիճակում
Նախօրեին Աբովյան քաղաքում 31–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։
12:58
25 Ապրիլի 2017
Դավթաշենում մեքենան ցրիվ է տվել խանութի դուռը` մխրճվելով տավաղարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: