484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Աշոտ Սուքիասյանին հանձնելու միջնորդությամբ
17:51
04 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԶԼՄ–ների տեղեկացմամբ, Աշոտ Սուքիասյանի նախաձեռնությամբ, գործարար Փայլակ Հայրապետյանը գրավադրել է իր գույքը բանկերից մեկում Սյերա Լեոնեից ալմաստի հումքի ներկրում կազմակերպելու համար։ Հրապարակումների համաձայն, Սուքիասյանը յուրացրել է այդ միջոցները, ինչի հետևանքով 2011 թվականի փետրվարին բանկերից մեկի աշխատակիցները փորձել են հանել Հայրապետյանի գրավադրած գույքը, ինչը մեծ իրարանցում է առաջացրել և քրեական գործի հարուցման հանգեցրել։

ՀՀ ոստիկանությունը հունվարի 31-ին Թբիլիսում հայտնաբերել է և ձերբակալել Աշոտ Սուքիասյանին։

Սուքիասյանի անունը շոշափվեց  նաև օֆշորային սկանդալի ժամանակ, երբ արծարծվում էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Մասնավորապես, ԶԼՄ–ներում տեղ գտած հրապարակումների համաձայն, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը Կիպրոսում «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերություն են հիմնել։ Մի շարք պարբերականներ նշում էին, որ հայկական առևտրային բանկերից մեկը վարչապետի միջնորդությամբ ընկերության հաշիվներին ավելի քան 10 միլիոն դոլար է փոխանցել։

Հայաստանի  վարչապետը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել` հոդվածում հրապարակված տեղեկությունը դիտարկելու և քննելու խնդրանքով։

Սարգսյանը հայտարարել էր, որ որևէ կապ չունի այդ օֆշորային ընկերության հետ և ոչ ոքի չի հանձնարարել իր անունից որևէ ձեռնարկություն գրանցել ոչ Կիպրոսում, ոչ էլ մի այլ վայրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
27 Ապրիլի 2017
«Աշոտ 7»–ը ռուսական ռազմանավ է խորտակել. ԶԼՄ
«Աշոտ 7» նավը ռուսական ռազմանավի խորտակման պատճառ է դարձել:
19:58
27 Ապրիլի 2017
Արարատում հրազենային վնասվածքով 13–ամյա երեխա է հոսպիտալացվել
Երեխայի հայրը ստել է` ասելով, թե որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ։
18:41
27 Ապրիլի 2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել
Այսօր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում։
16:27
27 Ապրիլի 2017
Հրազդանի գաղութում կալանավոր է մահացել. նույն օրը նրա որդին փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին «Հրազդան» ՔԿՀ–ում 42–ամյա կալանավոր է մահացել։
13:26
26 Ապրիլի 2017
Ողջ Կոլումբիան հետևում է «Ռեմբո» Ոսկանյանի որոնողական աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40–ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը հիմա Կոլումբիայի ամենաթեժ նորություններից է։
12:49
26 Ապրիլի 2017
Կապանում մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:21
26 Ապրիլի 2017
Հոշոտված դի է հայտնաբերվել Լոռու մարզի հանդամասերից մեկում
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
10:45
26 Ապրիլի 2017
Երևանում` Nissan March ավտոմեքենայում, 31–ամյա մայորի դի է հայտնաբերվել
Ապրիլի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
17:13
25 Ապրիլի 2017
Աբովյան քաղաքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի`ծառից կախված վիճակում
Նախօրեին Աբովյան քաղաքում 31–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։
12:58
25 Ապրիլի 2017
Դավթաշենում մեքենան ցրիվ է տվել խանութի դուռը` մխրճվելով տավաղարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեքշաբթի ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։