478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
«ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրենին մահացած են գտել Ծաղկաձորում
18:39
03 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի բջջային կապի բլոկի կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրաձեին մահացած են հայտնաբերել Ծաղկաձոր առողջարանային քաղաքում, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Բեղլոյանը։

«Ամենայն հավանականությամբ, դժբախտ պատահար է եղել։ Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին»,– ասաց Բեղլոյանը։

Արչիլ Մագրաձեի  կարիերան հեռահաղորդակցության ոլորտում սկսվել է 1999 թ-ից` Վրաստանում առաջին բջջային օպերատոր MegaCom Ltd-ում: Այնտեղ նա աշխատել է  9 տարի` հաճախորդների սպասարկման մենեջերից  մինչև մարքեթինգի և վաճառքի տնօրեն:

2006թ-ին Արչիլ Մագրաձեն միացել է Mobitel  վրացական ընկերության թիմին, որտեղ ունեցել է իր ակտիվ մասնակցությունը Beeline ապրանքանիշի մեկնարկման ժամանակ: 2007թ - ից մինչև 2008 թ-ը ղեկավարել է ընկերության մասնաճյուղը Բաթումի քաղաքում, իսկ 2008թ-ին նշանակվել է Վրաստանում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

2010թ-ին Արչիլ Մագրաձեն նշանակվել է Unitel ընկերության Տաշքենդի մասնաճյուղի տնօրեն, որն Ուզբեկստանում ներկայանում է  Beeline ապրանքանիշի ներքո: Այնտեղ կարճ ժամանակի ընթացքում նրան հաջողվեց կրկնապատկել ընկերության վաճառքները և եկամուտները, իսկ 2012 թ-ին նա նշանակվեց Կամբոջիայում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:40
22 Օգոստոսի 2017
78–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
78–ամյա Քնարիկ Գալստյանը որոնվում է որպես անհետ կորած։
18:55
22 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը շարասյուն է ուղարկել Վրաստան անտառային խոշոր հրդեհը մարելու համար
Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք։
17:13
22 Օգոստոսի 2017
Աբխազիայում դաժանորեն ծեծել են հայազգի ոստիկանի
Օրեր առաջ Աբխազիայում դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի ոստիկանի։
15:28
22 Օգոստոսի 2017
Մանրամասներ Վրաստանում տուժած հայերի առողջական վիճակի մասին
Հայաստանի ԱԻ նախարարությունը հայտնում է Վրաստանում վթարից տուժած հայերի առողջական վիճակի մասին։
14:42
22 Օգոստոսի 2017
Տղամարդը ծանր վիրավորվում է ստացել ավազակային հարձակման ընթացքում
Հարուցվել է քրեական գործ. տուժած  քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։
13:04
22 Օգոստոսի 2017
Երևանի բնակելի տներից մեկի բակում նռնակ է հայտնաբերվել
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի բակում գտնվող ավտոտնակների մոտակայքում նռնակ է նկատվել։
12:28
22 Օգոստոսի 2017
ՃՏՊ Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Վրաստանի Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհին «Mercedes-Benz Vito» մակնիշի միկրոավտոբուսը  բախվել է տրակտորին:
12:25
22 Օգոստոսի 2017
Հիվանդանոցում մահացել է վրաերթից մահացած փոքրիկի պապը
Օգոստոսի 20-ին ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
11:00
22 Օգոստոսի 2017
Տղամարդն ինքնասպան է եղել կնոջ հետ ունեցած վեճից հետո
Նախօրեին ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Երևանում։
14:34
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱՆ–ն ներկայացրել է «Արմենիա» ԲԿ–ում նորածնի մահվան պատճառը
Օրեր առաջ «Արմենիա» ԲԿ–ում նորածին է մահացել։
11:14
21 Օգոստոսի 2017
Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով
Սանկտ Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
10:13
21 Օգոստոսի 2017
Ողբերգական վրաերթ Կոտայքում. 2 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է
23–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապն ու թոռանը։