486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղրղըզստանի մայրաքաղաքի թանգարանից Այվազովսկու կտավի առևանգողը հանդես է եկել ինքնախոստովանությամբ
20:01
31 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ղրղըզստանի կերպարվեստի ազգային թանգարանից նոր տարվա նախօրեին Հովհաննես Այվազովսկու կտավի առևանգողը ներկայացել է ոստիկանություն, ուրբաթ ՌԻԱ Նովոստիին է հայտնել Բիշքեկի ՆԳԳՎ ներկայացուցիչը։

Նկարի կորուստը հայտնաբերել էին Նոր տարվա կորպորատիվ երեկոյից հետո, որը կազմակերպվել էին աշխատակիցները շենքի ճեմասրահում։ Ռուս հայտնի ծովանկարիչ Այվազովսկու` 1866 թվականին նկարած 47*53,5 սմ չափերի «Ծովային բնանկար Ղրիմում»  կտավի արժեքը կազմում է մոտ 40 հազար դոլար։ Մեկ շաբաթ առաջ անհայտ անձինք վերադարձրել են նկարը` թողնելով այն Բիշքեկի թերթերից մեկի խմբագրությունում։

«Նկարը վերադարձնելուց հետո առևանգողների որոնման ուղղությամբ ջանքերը կրկնապատկվել էին։ Հանցագործը թաքնվելու հնարավորություն չուներ։ Դա Կանտ քաղաքի բնակիչ, նախկինում դատված 30–ամյա Ռաֆայել Ֆ.–ն էր»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։

Առևանգողը ոստիկանությունում պատմել է, որ տոմս է գնել և հունվարի 26–ին թանգարան է մտել փակվելուց առաջ։ Նրա նպատակը ոչ թե արվեստին հաղորդակից լինելն էր, որից ընդհանրապես գլուխ չի հանում, այլ զուգարան այցելելը։ Շենքի նախասրահում տեսել է կորպորատիվի համար պատրաստած սեղաններ և թանգարանի աշխատողներին, երկրորդ հարկում ոչ ոք չի եղել, և Ռաֆայելը որոշել է վերցնել արժեքավոր երևացող առաջին պատահած նկարը։ Հանելով շրջանակը` չարագործը դանակով կտրել–հանել է կտավը, փաթաթել այն և թաքցրել հագուստի տակ` անարգել դուրս գալով թանգարանի շենքից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
27 Փետրվարի 2017
Տաքսու վարորդի սպանության կասկածյալը նախկինում էլ է դատապարտված եղել. ևս մեկ գործ կա դատարանում
Նախօրեին Արագածոտնում դաժան սպանության կասկածյալը մեկ այլ գործով էլ է մեղադրվել և դատապարտվել։
19:25
27 Փետրվարի 2017
Դավիթաշենում 25–ամյա աղջիկը կախվել է էլեկտրական հոսանքի լարով
Երևանի Դավիթաշեն թաղամասում ինքնասպանության դեպք է գրանցվել:
16:11
27 Փետրվարի 2017
Հայաստանի քաղաքացի է գնդակահարվել Մերձմոսկվայի սրճարաններից մեկի մոտակայքում
Հայաստանի 35–ամյա քաղաքացին մահացել է հարզենային վնասվածքից մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում։
14:55
27 Փետրվարի 2017
ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհին փորձել է ինքնասպան լինել` վնասելով երակները
Նախօրեին ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել Երևանում։
13:14
27 Փետրվարի 2017
Վիճել են, գյուղացիները վախեցել են մոտենալ, մեկ էլ տեսել են` վիզը կտրել է. մանրամասներ Արագածոտնի դաժան սպանությունից
Սպանությունը տեղի է ունեցել գյուղամիջում` մարդկանց աչքի առաջ։
11:15
27 Փետրվարի 2017
Ավտովթար Երևանում` երթուղային «Գազելի» մասնակցությամբ. 5 մարդ հոսպիտալացվել է
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
10:15
27 Փետրվարի 2017
Դաժան սպանություն Արագածոտնում. 25–ամյա տղամարդը դանակով կտրել է 20–ամյա տաքսիստի պարանոցը. մանրամասներ
Նախօրեին՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:35
26 Փետրվարի 2017
Ինքնասպանության փորձ Երևանում
Նախօրեին երեկոյան Երևանում 50–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել։
13:25
25 Փետրվարի 2017
Հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիրում. 19–ամյա տուժածի վիճակը ծանր է
Նախօրեին գիշերը հրդեհի բռնկումով ՃՏՊ է տեղի ունեցել Արմավիր քաղաքում։

20:12
24 Փետրվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել։
18:35
24 Փետրվարի 2017
Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված 3 անձինք մուտք են գործել տարեց ամուսինների տուն
Դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը։
17:39
24 Փետրվարի 2017
Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է մոլորվել
Ծաղկաձորում Ռուսաստանի 16–ամյա քաղաքացի է մոլորվել։