486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկյան ճամփորդական նավում գրեթե 200 մարդ վարակվել է նորովիրուսով
19:45
31 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Caribbean Princess ճամփորդական նավը ստիպված է եղել նշանակված ժամկետից երկու օր շուտ վերադառնալ ամերիկյան Փասադենա քաղաքի նավահանգիստ, քանի որ դրա ավելի քան 170 ուղևորներ և անձնակազմի անդամներ վարակվել են նորովիրուսով, ուրբաթ հաղորդում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը։

Ամերիկյան Princess Cruises ընկերության ճամփորդական նավը Փասադենայի նավահանգիստը լքել է (Կալիֆոռնիա նահանգ) հունվարի 25–ին։ Նավը պետք է վերադառնար շաբաթ օրը, սակայն զանգվածային վարակի պատճառով որոշում է ընդունվել ժամանակից շուտ ավարտել ճանապարհորդությունը։ Ամերիկյան նավը նավահանգստի տերմինալ է վերադարձել ուրբաթ լույս գիշերը։ Նավի վրա 4200 մարդ կար, իսկ եղե՞լ են արդյոք օտարերկրացիներ, չի նշվում։

Ինչպես ասվում է Princess Cruises–ի հայտարարությունում, նավում արագ տարածվել է նորովիրուսային վարակ, որը ցավեր է առաջացնում որովայնի հատվածում, սրտխառնոց, փսխում և փորլուծություն։ Ուրբաթ, ընկերության տվյալներով, նավը կստուգեն ԱՄՆ–ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաճակաբանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դա ճամփորդական նավի ուղևորների զանգվածային վարակման դեպք է։ Ավելի վաղ Explorer of the Seas նավի վրա Կարիբյան ծովով ճամպորդելու ժամանակ թունավորվել է գրեթե 700 մարդ։

Royal Caribbean ընկերության նավով ճանապարհորդելու ժամանակ մեկ շաբաթ առաջ 66 մարդ բողոքել էր ինքնազգացողությունից։ Բոլոր վարակվածները նշում էին, որ աղեստամոքսային խանգարումներ ունեն։ Հայտնել էին, որ զանգվածային հիվանդացության պատճառ կարող է լինել նորովիրուսը` աղիքային վարակի տեսակներից մեկը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
21 Փետրվարի 2017
Խոշոր ավտովթար Տավուշում. 3 վիրավորների թվում պայմանագրային զինծառայող կա
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
19:21
21 Փետրվարի 2017
27–ամյա աղջկան փորձել են բռնաբարել երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում
Երևանում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում աղջկան փորձել են բռնաբարել, ինչի ժամանակ էլ ծեծի են ենթարկել։
18:18
21 Փետրվարի 2017
Գեղարքունիքի մարզում Mitsubishi–ն գլորվել է ձորը. 56–ամյա ուղևորը տեղում մահացել է
Այսօր ցերեկը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին։
17:55
21 Փետրվարի 2017
Վանաձորցի 44–ամյա կինը հայտարարել է, որ իրեն 7 տարի առաջ բռնաբարել են
Վանաձորցի 44-ամյա կինը հայտարարել է, թե իրեն բռնաբարել են։
16:08
21 Փետրվարի 2017
Երևանում 31–ամյա տղամարդը ինքնասպանության փորձ է կատարել
Այսօր գիշերը 31-ամյա որդին իրենց տանը մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել:
13:59
21 Փետրվարի 2017
Արարատում դանակի 7 հարվածներով հորը սպանած որդին տեղափոխվել է հոգեբուժարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին դռնփակ դատական նիստ է անցկացվել փետրվարի 16–ին Արարատում կատարված հայրասպանության գործով։
13:37
21 Փետրվարի 2017
«Արմենիա» ԲԿ–ից կալանավորի փախուստի պատճառը պաշտոնեական անփութությունն է. ՀՔԾ
Փետրվարի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը։
19:46
20 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել գիշերային ակումբում 4 անձի դանակահարության շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները:
17:20
20 Փետրվարի 2017
Չհաջողված հնարք Թուրքիա մեկնելիս, կամ ինչպես են վրացի կնոջը հայտնաբերել սիրեցյալի ճամպրուկում
Վրաստան-Թուրքիա սահմանին այսօր ուշագրավ դեպք է գրանցվել:
14:27
20 Փետրվարի 2017
Դանակահարություն Աբովյանում. 4 մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
20 Փետրվարի 2017
Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել են
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
12:00
20 Փետրվարի 2017
Երևանում թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է ընտանիքի չորս անդամ, այդ թվում` մանկահասակ երեխա
«Շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի չորս անդամ, որոնցից մեկը մանկահասակ երեխա է։