478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2013 թ.–ին անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների թիվը կազմել է 418 դեպք. ոստիկանություն
17:58
30 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2013 թ.–ին Հայաստանում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը կազմել է 418 դեպք` 2012 թ.–ին գրանցված 414–ի համեմատ, հայտարարել է Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ բաժանմունքի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վարդանյանը։

«2013 թ.–ին նման հանցագործությունների թիվը կազմել է երկրում կատարված հանցագործությունների ընդհանուր թվի 2,2 տոկոսը», – հինգշաբթի տեղեկացրել է Վարդանյանը մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքերով` անչափահասների կատարած հանցագործությունների շրջանում 2013 թ.–ին հիմնականում գերակշռել են գողության դեպքերը։

«Միաժամանակ 2013 թ.–ին չի գրանցվել անչափահասների կողմից կատարված սպանության ոչ մի դեպք։ 2012 թ.–ին նման մեկ դեպք է գրանցվել», – ասել է Վարդանյանը։

Նա նաև ավելացրել է, որ մանկահասակ իրավախախտները բնակչության ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ շերտերի ներկայացուցիչներ են։

«Հանցագործությունների մեծ մասը գրանցվել է Երևանում։ Երկրորդ և երրորդ տեղում են, համապատասխանաբար, Արագածոտնի և Արմավիրի մարզերը», – տեղեկացրել է Վարդանյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը կոնկրետ թվեր չի ներկայացրել։

Վարդանյանը նաև նշել է, որ անչափահասների շրջանում իրավախախտումների հիմնական պատճառը ծնողների և մտերիմների կողմից պատշաճ ուշադրության բացակայությունն է։

«Մենք կանոնավոր կերպով զրուցում ենք և դասեր ենք անցկացնում հայկական դպրոցներում` բարձրացնելով իրազեկվածության մակարդակը երեխաների շրջանում», – ավելացրել է Վարդանյանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։