485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում ձերբակալվել է ոչ թե դիվերսիոն խմբի ուղեկցող, այլ` հոգեկան հիվանդ. ՀՀ ոստիկանություն
12:08
29 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանում երեքշաբթի ձերբակալվել է ոչ թե հայկական դիվերսիոն խմբի ուղեկցող, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, այլ 77–ամյա հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդ մի մարդ։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանում ձերբակալված ՀՀ քաղաքացին հայկական դիվերսիոն խմբի ուղեկցող է, ձերբակալման ժամանակ նրա մոտ զենք է հայտնաբերվել։ Բաքվի АПА լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն` տղամարդը ձերբակալվել է հայ–ադրբեջանական հակամարտ կողմերի զինված ուժերի շփման գիծը հատելուց հետո և փոխանցվել է զինվորականներին։ Ադրբեջանի պատանդների, անհետ կորածների և գերիների հարցերով պետական հանձնաժողովից տեղեկացրել են, որ ձերբակալված 65–ամյա Խոջոյան Մամիկոնը քաղաքացիական անձ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանի խոսքերով` այժմ Վերին Կարմիր Աղբյուր գյուղում փնտրում են Մամիկոն Տիգրանի Խոջոյանին (ադրբեջանական աղբյուրները հաղորդել էին` Խոջայան Մամիկ Տիգրանի), ում վերջին անգամ տեսել են երեքշաբթի 14.00–¬15.00-¬ի սահմաններում։

Մալխասյանն ավելացրել է, որ տղամարդը բնակվել է միայնակ, առողջական խնդիրներ է ունեցել (հոգեկան) և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության տակ: Ոստիկանությունը նաև նշել է, որ հովիվներից մեկը Խոջոյանին տեսել է սահմանի Մաֆլար կոչվող վայրում (սահմանից մոտ 2.2 կմ հեռու): Չնայած մառախլապատ եղանակին, Խոջոյանը նշել է, որ գնում է մոշ քաղելու, դրանից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել:

Ինչպես հաղորդում է Panorama.am հայկական ինտերնետային կայքը, Խոջոյանին տեսնող գյուղի բնակիչներն իրավապահներին նկարագրել են, թե ինչ հագուստով է եղել Խոջոյանը։ Ըստ նկարագրության` հագուստը նման է եղել այն հագուստին, որով տղամարդը պատկերված է եղել ադրբեջանական Ալիբեյլի գյուղի բնակիչների կողմից արված և ադրբեջանական կայքերում տեղադրված լուսանկարներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:43
07 Նոյեմբերի 2017
Երևանում առևտրի կենտրոններից մեկից ոսկե շղթա են գողացել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես միջին տարիքի մի տղամարդ տաղավարից ինչ-որ իր է վերցնում և հեռանում:
18:53
07 Նոյեմբերի 2017
Խոշոր և ողբերգական ավտովթար Տավուշում. կան վիրավորներ
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

01:10
06 Նոյեմբերի 2017
Կրակոցներ Տեխասի եկեղեցիներից մեկում. կա առնվազն 27 զոհ (ՎԻԴԵՈ)
Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով։
21:00
05 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ–ճակատի բախվել են Nissan–ն ու 06–ը. կա նաև վիրավորներ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:57
05 Նոյեմբերի 2017
36–ամյա քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը. վիճակը ծանր է
36–ամյա քաղաքացին  ընկել է Քասախ գետի կիրճը:
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
10:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
07:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։