487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ քաղաքագետը մեղադրում է խորհրդարանի պատգամավորին իրեն հարվածելու մեջ
19:35
14 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել նախկին ընդդիմադիր գործիչ և լրագրող Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա, ով իրեն ծեծի ենթարկելու մեջ մեղադրել է խորհրդարանի պատգամավորի։

Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ «ծեծ» (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով), հաղորդում է հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Սուրենյանցը ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել էր, որ 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Լենինգրադյան 25 հասցեում գտնվող «Չերրի» հյուրանոցային համալիրի համարներից մեկում ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ պատգամավորՎահան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է իր դեմքին` ձախ աչքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք, նշեցին մամուլի ծառայությունից։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված բացատրությունում Սուրեն Սուրենյանցը հաստատել է իր հաղորդման մեջ հայտնած հանգամանքները` նշելով, որ ԱԺ պատգամավորի կողմից իր նկատմամբ բռնի գործողություն կատարելու հետևանքով իրեն պատճառվել է մարմնական վնասվածք ու ֆիզիկական ցավ, նշվում է հաղորդագրության մեջ։

Կատարվում է նախաքննություն:

Հատուկ քննչական ծառայությունից հիշեցրեցին նաև, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:09
10 Նոյեմբերի 2017
Լոռիում Mercedes–ը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը. կա 4 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
19:03
10 Նոյեմբերի 2017
Մոսկվայում հայուհուն ընկերության տնօրեն են «նշանակել» և «վզին փաթաթել» 355 մլն ռուբլու պարտք
Վիկտորիա Կապրիյանին ընկերության տնօրեն են «նշանակել» և «վզին փաթաթել» 355 մլն ռուբլու պարտք։
17:10
10 Նոյեմբերի 2017
Զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտների դեպքեր են գրանցվել
Զորամասի գինեկոլոգիական բաժանմունքում բազմիցս կատարվել են ապօրինի աբորտներ։
12:58
10 Նոյեմբերի 2017
Mercedes–ը շրջվել է, իսկ վարորդը փախուստի է դիմել ՃՏՊ–ի վայրից (ՖՈՏՈ)
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում։
10:49
10 Նոյեմբերի 2017
Թունավորում Հայաստանի մանկապարտեզներից մեկում. երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Թունավորման դեպք է գրանցվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի մանկապարտեզում։
14:00
08 Նոյեմբերի 2017
Ավտովթար Երևանում` 3 մեքենաների մասնակցությամբ. վարորդները ենթարկվել են վթարի` մնալով մեքենաների արանքում
Երևանում վարորդները ենթարկվել են վթարի` մնալով մեքենաների արանքում:
12:12
08 Նոյեմբերի 2017
Երևանում 31–ամյա կինը փորձել է ինքնասպան լինել մոր աչքի առաջ
31–ամյա կինը մոր ներկայությամբ ցած է նետվել պատշգամբից։
10:15
08 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորը ծայրահեղ ծանր է
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
19:43
07 Նոյեմբերի 2017
Երևանում առևտրի կենտրոններից մեկից ոսկե շղթա են գողացել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես միջին տարիքի մի տղամարդ տաղավարից ինչ-որ իր է վերցնում և հեռանում:
18:53
07 Նոյեմբերի 2017
Խոշոր և ողբերգական ավտովթար Տավուշում. կան վիրավորներ
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: