478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Սիրուհուն, նրա մորը և երեք երեխաներին սպանած տղամարդը մեղսունակ է ճանաչվել. ՔԿ
16:47
27 Հունվարի 2012

Տուլայի բնակիչ Իվան Իվանչենկոն, ում կասկածում են հինգ մարդու սպանության մեջ, այդ թվում՝ երեք երեխաների, մեղսունակ է ճանաչվել, ուրբաթ հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկաններն օգոստոսի 1-ին Տուլայի Կուտուզով փողոցի տներից մեկի բնակարանում հայտնաբերել էին տղաների (երեք, չորս և ինը տարեկան), նրանց մոր և տատիկի դիակները:

Ենթադրվում է, որ հանցագործությունը կատարվել է հուլիսի 25-ի գիշերը: Դաժան սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել: ՔԿ քննիչներն ու քրեագետները ոստիկանների հետ համատեղ կարճ ժամկետում պարզել են, թե ով է հանցագործը և կալանավորել են սպանության մեջ կասկածվող անձին՝ տեղի բնակիչ Իվան Իվանչենկոյին, ով ըստ քննության տվյալների, սպանված երեխաների մոր՝ Մարիա Շկարուպայի քաղաքացիական ամուսինն է:
«Ամբաստանյալ 20-ամյա Իվան Իվանչենկոյի նկատմամբ Վ.Պ. Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության պետական գիտական կենտրոնում համալրված ստացիոնար հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն է անցկացվել, որի արդյունքում նա մեղսունակ է ճանաչվել»,- տեղեկացրել է Մարկինը:

Իվանչենկոյին ձերբակակվել է օգոստոսի 5-ին, արդեն օգոստոսի 11-ին նրա հանդեպ մեղադրանք է ներկայացվել հանցագործություն կատարելու մեջ, որը ՌԴ քրեական օրենգրքի համապատասխան հոդվածներով առավելագույնը ցմահ բանտարկություն է նախատեսում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
23 Հուլիսի 2017
Մետրոյում պայթել է այցելուներից մեկի էլեկտրոնային ծխախոտը (ՎԻԴԵՈ)
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13–ի երեկոյան։
15:10
22 Հուլիսի 2017
Հրդեհ Հայաստանում. Վրաստանի քաղաքացի է տուժել
Ուրբաթ գիշերը շարժական գազալցակայան է այրվել Հայաստանում:
13:59
22 Հուլիսի 2017
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան տեղում մահացել է
Կապանում վրաերթի հետևանքում 8 տարեկան երեխան է մահացել։
21:05
21 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. բժիշկները պայքարում են 18–ամյա աղջկա կյանքի համար
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունցել Սյունիքի մարզում:
17:57
21 Հուլիսի 2017
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:08
21 Հուլիսի 2017
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։
10:36
21 Հուլիսի 2017
Հզոր երկրաշարժ Հունաստան–Թուրքիա սահմանում. կան զոհեր և տուժածներ
Ուրբաթ տեղական ժամանակով ժամը 02:31-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում։
13:43
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. 1 մարդ մահացել է, 6–ը վիրավորներից 4–ը երեխաներ են
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:26
20 Հուլիսի 2017
Երևանում ապօրինի շինարարության փորձ է կատարվում, բնակիչները բողոքում են
Երևանում այս րոպեներին ապօրինի շինարարության փորձ է կատարվում։
11:46
20 Հուլիսի 2017
Ադրբեջանում գրանցված 6 բալանոց երկրաշարժից ցնցվել է նաև Արցախը
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
10:55
20 Հուլիսի 2017
Վայոց Ձորում 76 տարեկան քաղաքացին մոլորվել է. ժամեր անց գտել են նրա դին
Վայոց Ձորում նախօրեին 76 տարեկան քաղաքացի է մոլորվել։
10:20
20 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Լոռիում. 1 մարդ տեղում մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: