480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տեղի ունեցած երեք ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է մահացել. ԱԻՆ
13:44
19 Հունվարի 2012

Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած երեք ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս չորսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունից:

Ըստ ծառայության տվյալների, նախօրեին Սյունիքի մարզում, Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդը՝ 1972թ.-ին ծնված Գևորգ Շատունցը, և ուղևորուհին՝ 1969թ.-ին ծնված Աշխեն Ղազարյանը, տեղում մահացել են:

Մյուս ուղևորը՝ 1992թ.-ին ծնված Արամ Գրիգորյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գորիսի հիվանդանոց:
Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Նույն օրը,  Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ-ում բախվել են «Տոյոտա Պրադո» մակնիշի  և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաները: «Տոյոտա Պրադոյի» վաորդը՝ 1974թ.-ին ծնված Վեհանձ Հարությունյանը, թեթև աստիճանի մարմնական վնասվածքով տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Եվս մեկ ՃՏՊ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ում՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Վարորդը՝ 1987թ.-ին ծնված Դավիթ Պետրոսյանը, և ուղևորը՝ 1982թ.-ին ծնված Վահագն Պետրոսյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Թալին քաղաքի հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը  գնահատվել է բավարար: -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
26 Հունիսի 2017
1 մետրանոց գյուրզա և երկու շահմար դպրոցում. օձերը շարունակում են «ահաբեկել»
Օձերի հայտնաբերման մասին ահազանգերը շարունակվում են։ Նրանք անգամ հասել են դպրոց։
20:33
26 Հունիսի 2017
Ավտովթար Երևանում. 22–ամյա ժամկետային զինծառայող է վիրավորվել (ՎԻԴԵՈ)
Երեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
16:11
26 Հունիսի 2017
Զինված հարձակում Երևանի սուպերմարկետներից մեկում
Այսօր զինված հարձակում է գրանցվել Երևանի սուպերմարկետներից մեկում։
15:41
26 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Գառնիում. կա 2 զոհ և 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Երեկ` հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
11:44
26 Հունիսի 2017
Գյումրում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
Նախօրեի երեկոյան  Գյումրու Սայաթ Նովայի փողոցում կրակոցներ են հնչել:
16:12
25 Հունիսի 2017
Վրացական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել Մառնեուլիում տեղի ունեցած ՃՏՊ-ի վայրից
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
13:54
25 Հունիսի 2017
Նոր տվյալներ Մոսկվա-Երևան ավտոբուսի ՃՏՊ-ից տուժածների վերաբերյալ
Կիրակի ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-է  տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին:
13:43
25 Հունիսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մանրամասները
ՀՀ ԱԻՆ–ը որոշ մանրամասներ է ներկայացնում Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մասին։
13:13
25 Հունիսի 2017
ՃՏՊ Երևան ընթանալիս. հարազատ եղբայրները մահացել են
Կիրակի դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
12:43
25 Հունիսի 2017
Մոսկվա-Երևան ավտոբուս է շրջվել Վրաստանում. կան վիրավորներ
Հայաստանի պետական համարանիշերով ուղևորատար ավտոբուս է բախվել ավտոմեքենային Թբիլիսի-Թելետի մայրուղու վրա:
11:00
25 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Հաղարծին եկեղեցու ոլորաններում. Opel–ը մոտ 200 մետր գահավիժել է ձորը
Նախօրեին ողբերգական ավտոովթար է տեղի ունեցել Տավուշում:
00:17
25 Հունիսի 2017
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: