482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Յուրացման մեջ մեղադրվող գանձապահն ինքնասպանություն է գործել. Ոստիկանություն
18:36
13 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  «Հայփոստ» ՓԲԸ-ի Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահը, ով մեղադրվում էր շուրջ 44,1 հազար դոլար յուրացնելու մեջ, ինքնասպանություն է գործել, հաղորդվում է ոստիկանության կայքում:

«Նախօրեին ժամը 15.00-ինԱբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ էսենցիայի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1963թ.-ին ծնված, «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահ Անդրանիկ Մանուկյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնած  օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Մանուկյանը նույն օրը 14.20-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին` ծառերի տակ, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 3 շիշ էսենցիայի լուծույթ և տեղափոխվել հիվանդանոց: Այնուհետև նրան տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ երեկոյան գիտակցության չգալով մահացել է:

Ինչպես նշվում է ոստիկանական հաղորդագրության մեջ, նույն օրը «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի տնօրենը ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ շ ժամը 14.30-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնից զանգահարել են իրենց և հայտնել, որ Մանուկյանը խմել է էսենցիա ու թունավորված,  ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ փոստային բաժանմունքի ղեկավարության կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, կատարվել է դրամարկղի գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ դրամարկղից պակասում է 17.113.474 դրամ, որը յուրացվել է Մանուկյանի կողմից:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով,:
Կատարվում է նախաքննություն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
25 Մայիսի 2017
Դավթաշենի կամրջից ընկած տղան 13 տարեկան էր. մանրամասներ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ժամը 19։00–ի սահմաններում հաղորդում էր ստացվել, որ Դավթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել։
19:51
25 Մայիսի 2017
Գտել են Դավթաշենի կամրջից ընկած տղայի դին. ինքնությունը ճշտվում է
Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել:
19:40
25 Մայիսի 2017
Արտակարգ պատահար Երևանում. երեխա է ընկել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ Երևանի Դավթաշենի կամրջի վերին հատվածից երեխա է ընկել:
14:13
25 Մայիսի 2017
Խոշոր ավտովթար Արարատում. 6 վիրավորներից 2–ը մանկահասակ երեխաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
13:19
25 Մայիսի 2017
Էջմիածնում սպանության փորձ է կանխվել և զինված խումբ է վնասազերծվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Զինված խումբը նախապատրաստվում էր սպանություն և այդ նպատակով բնակարան էր վարձակալել Էջմիածնում։
10:55
25 Մայիսի 2017
Սպանություն Վանաձորում. 32–ամյա կինն ատրճանակով սպանել է ամուսնուն
Վանաձորւմ 32–ամյա կինն ատրճանակով սպանել է 34–ամյա ամուսնուն։
18:34
24 Մայիսի 2017
Հայտնի է դարձել, թե ում BMW են պայթեցրել Վարդենիսում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քիչ առաջ հաղորդվել էր, որ չորեքշաբթի` մայիսի 24–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վարդենիսում։
16:28
24 Մայիսի 2017
31–ամյա տղամարդը վնասել է ինքն իրեն խանդի հողի վրա
Նախօրեի երեկոյան Գորիսում ինքնասպանության փորձ է կատարվել։
13:08
24 Մայիսի 2017
Արտաշատում 44–ամյա տղամարդը սպառնացել է սպանել նախկին կնոջն ու կրակել է
Արտաշատում տղամարդը սպառնացել է սպանել նախկին կնոջը, ապա ատրճանակով կրակել է:
12:53
24 Մայիսի 2017
Արարատում Nissan Pathfinder–ը գլորվել ու գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա. 3 մարդ հոսպիտալացվել է
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
11:15
24 Մայիսի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 69–ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
20:47
23 Մայիսի 2017
Ոստիկանությունը խուզարկել է Հենրիխ Մխիթարյանի Mercedes–ը Մանչեսթերում գրանցված ահաբեկչությունից հետո (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ոստիկանությունը երեքշաբթի առավոտյան խուզարկել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ավտոմեքենաները: