477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ազգային գրադարանից գրքեր գողանալու մեղադրանք է առաջադրվել վեց հոգու, որոնցից մեկը Վրաստանի քաղաքացի է
13:40
12 Հունվարի 2012

Ազգային գրադարանից և ԵՊՀ գրադարանից գողություն կատարելու մեղադրանք է առաջադրվել վեց հոգու, որոնց թվում նաև Վրաստանի քաղաքացի կա, հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2010-2011 թթ.-ին գողացված գրքերի արժեքը հասնում է մի քանի միլիոն դրամի:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկանն ու Վրաստանի քաղաքացին, նախնական համաձայնության գալով, 2010-2011թ.թ. պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց և հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գրքեր:

«Գրապահոցից գողություն կատարելու հերթական փորձը կատարվել է 2011 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն հանցավոր խումբը վնասազերծվել է, և ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել», - նշվում է տեղեկատվության մեջ:

Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև առ այն, որ Վրաստանի նույն քաղաքացու դրդմամբ Երևանի պետական համալսարանի գրադարանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ բաժնի վարիչը մեղադրվում է յուրացում,  իսկ մնացած 5-ը, նրանց թվում՝ Վրաստանի քաղաքացին և  ոստիկանության երկու աշխատակիցները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանողը մեղադրվում են գողություն և գողության փորձ կատարելու մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։
23:38
21 Սեպտեմբերի 2017
Մոսկվա–Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվայից Հայաստան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում։
16:05
21 Սեպտեմբերի 2017
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Չեմպիոնների լիգայի 2018-2019 մրցաշարի եզրափակիչը:
15:22
20 Սեպտեմբերի 2017
Ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանն անօրինական հատած Թուրքիայի քաղաքացուն (ՖՈՏՈ)
Ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով ապօրինի հատել է պետական սահմանը։
13:26
20 Սեպտեմբերի 2017
Մեխիկոյում գրանցված երկրշարժից հետո արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (ՖՈՏՈ)
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:
10:15
20 Սեպտեմբերի 2017
Ակրոբատը կոտրել է պարանոցը` փորձելով Գինեսի ռեկորդ սահմանել (ՎԻԴԵՈ)
Ցատկի հետևանքով տղամարդը վայր է ընկել գլխի վրա, ինչից հետո չի կարողացել ինքնուրույն բարձրանալ և կորցրել է գիտակցությունը։