482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած ութ անձանց վիճակի վերաբերյալ կանխատեսումները դրական են
14:05
10 Հունվարի 2012

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող ռեստորաններից մեկում երկուշաբթի տեղի ունեցած պայթյունից տուժած ութ մարդ բուժում է անցնում Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ԳՀԻ-ում, նրանցից չորսը վերակենդանացման բաժանմունքում են, ընդ որում՝ բժիշկները դրական կանխատեսումներ են կատարում բոլոր հիվանդների վիճակի վերաբերյալ, երեքշաբթի լրագրողներին է հայտնել ինստիտուտի այրվածքային կենտրոնի ղեկավար Սերգեյ Սմիրնովը:

Պայթյունը որոտացել է Նովոչերյոմուշկինսկայա 38 շենքում: Տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, գոյացել են փլատակներ: Հրդեհի մակերեսը կազմել է 300 քառակուսի մետր: Պատահարի հետևանքով երկու մարդ զոհվել է, 29-ը դիմել են բժշկական օգնության, նրանցից երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից:

«Չորսի վիճակն այժմ գնահատում ենք ծանր, նրանք մարմնի մակերեսի մինչև 30 տոկոս այրվածք են ստացել, մի շարք հիվանդներ ունեն շնչառական խդիրներ: Բացի այդ, հոսպիտալային բաժանմունքում չորս մարդ կա, որոնց վիճակը միջին ծանրության է: Մեր բոլոր հիվանդների վիճակը բարենպաստ եմ համարում»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սմիրնովն ավելացրել է նաև, որ երկուշաբթի բացի շտապօգնության բրիգադների կողմից բժշկական հաստատություն բերված տուժածներից, երկու հոգի էլ ինքնուրույն են դիմել: Նրանք բժշկական օգնություն են ստացել և հեռացել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
18 Դեկտեմբերի 2017
43–ամյա քաղաքացու կախված դի է հայտնաբերվել Նոր Խարբերդում
Նախօրեին 43–ամյա քաղաքացու կախված դի է հայտնաբերվել Նոր Խարբերդում։
12:47
17 Դեկտեմբերի 2017
Գրպանահատության դեպք միկրոավտոբուսում. 31-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել
Դեկտեմբերի 15-ին գրպանահատության դեպք է տեղի ունեցել Երևանի թիվ 2 երթուղու միկրոավտոբուսում:
11:00
17 Դեկտեմբերի 2017
Երևանում 50–ամյա կինը փորձել է խոհանոցային դանակով սպանել ամուսնուն
50-ամյա կինը ձերբակալվել է ամուսնուն սպանելու փորձի կասկածանքով:
14:17
16 Դեկտեմբերի 2017
Երևանում թալանել են ԱԺ պատգամավորի Porsche Cayenne-ը
Նախօրեին ավտոմեքենայի թալանման դեպք է գրանցվել Երևանում:
14:22
15 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Կամազը կախվել է ոլորանում. կա վիրավոր (ՖՈՏՈ)
Վթարի հետևանքով վարորդ Ն. Ալեքսանյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։
18:36
14 Դեկտեմբերի 2017
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. մահացել է «Բելազի» 64-ամյա վարորդը
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
17:21
14 Դեկտեմբերի 2017
ԵՊՀ-ի բակում ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով
ԵՊՀ-ի բակում վիճաբանություն է տեղի ունեցել 17-ամյա Գոռ Սմբատյանի ու 19-ամյա Հակոբ Կիրակոսյանի միջև:
10:42
14 Դեկտեմբերի 2017
Երևանում բախվել են տանկեր տեղափոխող քարշակը և Nissan-ը
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
17:48
13 Դեկտեմբերի 2017
ՀՀ քաղաքացիները կասկածվում են Պետերբուրգում 93–ամյա տատիին սպանելու մեջ
ՌԴ Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեն շարունակում է 93-ամյա կնոջ սպանության փաստով հարուցված քրեական գործի քննությունը։
11:45
13 Դեկտեմբերի 2017
Մեկ օրվա մեջ երկրորդ հզոր երկրաշարժն է գրանցվել Իրանում
Իրանում կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել։
10:15
13 Դեկտեմբերի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում. տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
20:26
12 Դեկտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ Արմավիրում. բախվել են հարսանեկան արարողությանը մասնակցող Mercedes–ն ու Lexus–ը. կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: