483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Պայթյունից տուժած 41 հոգուց 28-ը դեռ հիվանդանոցներում են
12:46
10 Հունվարի 2012

Վերջին տվյալներով,  Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող իտալական  ռեստորանում որոտացած պայթյունի հետևանքով 41 տուժածներից 28-ը դեռ հիվանդանոցներում են, երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին է զեկուցել Առողջապահության քաղաքային դեպարտամենտի ղեկավար Լեոնիդ Պեչատնիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Քաղաքապետն այսօր այցելել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ-ին առընթեր այրվածքաբանական կենտրոն, որտեղ գտնվում են ութ տուժածներ:

«Տուժածները 41-ն են, հիվանդանոցներում են 28-ը, շատերին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում: Ծայրահեղ ծանր վիճակում են երեք մարդ, 13-ը՝ ծանր վիճակում են, մյուսները՝ միջին ծանրության և բավարար վիճակում»,- ասել է Պեչատնիկովը:

Ըստ նրա, տուժածների թվում երկու երեխա կա:

«Երեխաներից մեկին այժմ դուրս են գրել հիվանդանոցից, նրա վիճակը նորմալ է: Մյուս երեխան բավարար վիճակում է, բայց մնացել է մանկաբուժության ինստիտուտում»,- պատմել է դեպարտամենտի ղեկավարը:
Նա պարզաբանել է, որ առավել ծանր վիճակում են այրվածքներ ստացածները: «Նրանք 15-ն են՝ ութ մարդ գտնվում է Սկլիֆոսովսկու ինստիտուտի այրվածքային կենտրոնում, յոթ մարդ՝ 36-րդ հիվանդանոցի այրվածքային կենտրոնում: Մյուսներին տեղավորել են մոսկովյան խոշոր հիվանդանոցներում, որոնք են 1-ին քաղաքային և 7-րդ հիվանդանոցները»,- ասել է Պեչատնիկովը:
Ըստ նրա, մյուսներին «լուրջ վտանգ չի սպառնում»: «Ծանր վիճակում են միայն Սկլիֆոսովսկու և 36-րդ հիվանդանոցի հիվանդները: Նրանցից մեկը մինչև 100 տոկոս այրվածքներ է ստացել»,- հստակեցրել է աղբյուրը:
Նա ավելացրել է, որ տուժածների մոտ կեսը ռեստորանի աշխատակիցներն են: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:55
09 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է գումար հափշտակել տարադրամի փոխանակման կետից
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
22:12
08 Դեկտեմբերի 2016
Արտակարդ դեպք Երևանում. տրակտորն ընկել է Lexus–ի վրա
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։

20:25
08 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Հինգշաբթի` դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
14:51
08 Դեկտեմբերի 2016
Պաշտոնական. հայտնի են Սյունիքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները
Հայտնի են դարձել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվածների անունները։
14:16
08 Դեկտեմբերի 2016
ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
11:29
08 Դեկտեմբերի 2016
ԱԱԾ. կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության տարածքային բաժնի պետը
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետը։
11:12
08 Դեկտեմբերի 2016
Ավազակային հարձակում Հրազդանում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատողի վրա և խոշոր չափի գումար հափշտակել
Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
10:59
07 Դեկտեմբերի 2016
Մարդկանց մի խումբ ավտովթարի է ենթարկվել որսի գնալիս. կա 1 զոհ, 3 վիրավոր
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:33
07 Դեկտեմբերի 2016
Ողբերգական ավտովթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Թումանյանի այգում. կա 1 զոհ և 1 վիրավոր
Չորեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
21:10
06 Դեկտեմբերի 2016
Տանզանիայում ֆուտբոլիստը մահացել է հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տանզանիայում 19-ամյա ֆուտբոլիստ Իսմաիլ Մրիշոն հանդիպման ժամանակ մահացել է:
17:10
06 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել մանրամասներ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում արձակված կրակոցների վերաբերյալ
Դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
16:18
06 Դեկտեմբերի 2016
Հազվագյուտ տեսակի այծյամի ապօրինի որսի երկրորդ դեպքն է գրանցվել Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ: