484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման և փրկարարական միջոցառումների իրականացում» թեմայով ուսումնավարժանք կանցկացնի Վայոց Ձորի մարզում
12:17
06 Դեկտեմբերի 2011

«Ապավեն համայնքներին» ՀԿ-ն Օքսֆամ (ՄԲ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման և փրկարարական միջոցառումների իրականացում» թեմայով ուսումնավարժանք կանցկացնի Վայոց Ձորի մարզում: 

Վարժանքը կանցկացվի Վայոց Ձորի մարզի Արփի (դեկտեմբերի 7) և Չիվա (դեկտեմբերի 9) համայնքներում «Աղետների ռիսկերի մասնակցային նվազեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Oxfam հայկական գրասենյակի մամուլի ծառայությունից, միջոցառումների նպատակն է կատարելագործել աղետների արձագանքման համայնքային խմբի ունակություններն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում, աղետների արձագանքման համայնքային խմբի (ԱԱՀԽ), դպրոցի, գյուղապետարանի, մարզային փրկարարական վարչության, մարզպետարանի համագործակցությունը արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում: 

Միջոցառման նպատակն է նաև բարձրացնել համայնքի իրազեկվածությունը Աղետների արձագանքման համայնքային խմբի դերի և պարտավորությունների մասին, հայտնաբերել համայնքի թույլ կողմերը արտակարգ իրավիճակներին արձագանքման գործում:

Ուսումնավարժանքը կանցկացվի Վայոց Ձորի մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային փրկարարական վարչության հետ սերտ համագործակցությամբ ինչպես նաև համայնքների դպրոցների և մարզային ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ:

Ուսումնավարժանքին ներկա կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարության, Կրթության և գիտության նախարարության, մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Աղետների ռիսկերի մասնակցային  նվազեցումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Օքսֆամ (ՄԲ) հայաստանյան գրասենյակի և «Ապավեն համայնքներին» ՀԿ-ի կողմից Վայոց Ձորի տասը գյուղական համայնքներում:  Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի  կողմից (DIPECHO): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
21:00
24 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. կողաշրջվել է ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող ավտոբաքը
Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
19:51
24 Մարտի 2017
45–ամյա կինը ոստիկանությանը ստել է, որ 30–ամյա տղամարդը բռնաբարել է իր 16–ամյա աղջկան
Քրեական գործ էհարուցվել սուտ մատնություն տալու համար Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 45-ամյա Երանուհի Գ.-ի նկատմամբ:
18:36
24 Մարտի 2017
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
Տղամարդը պատի վրայից նետվել է Դեբեդ գետը:
17:11
24 Մարտի 2017
Ինքնասպանություն Հայաստանում. 25–ամյա երիտասարդը կրակել է իր գլխին
Ուրբաթ ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
10:47
24 Մարտի 2017
Հայաստանում թթվածնային կայան է փլուզվել. կա մեկ զոհ
Մարտի 24-ի վաղ առավոտյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
20:49
23 Մարտի 2017
Հայաստանում բախվել են Volkswagen և ՊՆ–ի УРАЛ ավտոմեքենաները. վիրավորներից 6–ը զինծառայողներ են
Հինգշաբթի ժամը 19։00–ի սահմաններում  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։