483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ուղևորատար լաստանավ է այրվում Կարմիր ծովի Եգիպտոսի ափին, նավում 1,2 հազար մարդ կա
13:33
03 Նոյեմբերի 2011

Հորդանանի Ակաբա և Եգիպտոսի Նուվեյբա նավահանգիստների արանքում Կարմիր ծովով շրջագայող ուղևորատար լաստանավում ուժեղ հրդեհ է բռնկվել, հինգշաբթի հաղորդում է ՊՐԱՅՄ-ը՝ հղում անելով «Ալ-Ահրամ» ինտերնետ պորտալին:
Լաստանավում շուրջ 1,2 հազար մարդ կա՝ հիմնականում Եգիպտոսի քաղաքացիներ: Նրանց ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Փրկարար ծառայության տվյալների համաձայն, հրդեհը բռնկվել է ավտոտնակում, երբ լաստանավը դուրս է եկել Ակաբայից՝ ուղևորվելով դեպի Նուվեյբա: Անձնակազմը աղետի ազդանշան է տվել և տեղեկացրել, որ նավի մի հատվածը գրեթե ամբողջովին այրվել է: Փրկարարական գործողություն է իրականացվում, որին մասնակցում են եգիպտացի զինվորականները:

Միաժամանակ, ինչպես հինգշաբթի «Օն-TV» եգիպտական արբանյակային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Եգիպտոսի տրանսպորտի նախարար Ալի Զեյն ալ-Աբիդինը, նավում բռնկված հրդեհը «75 տոկոսով մեկուսացվել է», ուղևորների շրջանում տուժածներ չկան, օպերատիվ տարհանում է կատարվում: Նա նաև հույս է հայտնել, որ մեկ ժամվա ընթացքում հրդեհն ամբողջովին կմեկուսացվի:

2006թ.-ի փետրվարին Կարմիր ծովում խորտակվել է «Սալյամ-98» եգիպտական լաստանավը: Եգիպտոսի պատմության մեջ խոշոր նավաբեկության հետևանքով 1033 մարդ է զոհվել: Խորտակված լաստանավի ավելի քան 1,4 հազար ուղևորներից ու անձնակազմի անդամներից միայն 387-ն էին փրկվել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:24
30 Մարտի 2017
Դժբախտ պատահար Հայաստանում. հսկայական քարն ընկել է բանվորի վրա
Նախօրեին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
12:28
30 Մարտի 2017
Մասիս-Նորագավիթ վազորդի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է մեքենային. 24–ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր գիշերը Մասիս-Նորագավիթ վազորդի մոտակայքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի բեռնատար գնացքը բախվել է Nissan Fuga մակնիշի մեքենային։
17:08
29 Մարտի 2017
Իրանցի զբոսաշրջիկին կախված են հայտնաբերել են Երևանում
Մի քանի ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
13:15
29 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ մեքենայում հրազենային վնասվածքներով տղամարդու սպանության գործով
Հայտնի են դարձել նոր մանրամասներ նախօրեին Նոր Հաճընում հրազենային վնասվածքներով հայտնաբերված տղամարդու սպանության վերաբերյալ:
11:27
29 Մարտի 2017
Գեղարքունիքի մարզում բախվել են 4 ավտոմեքենա
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
10:41
29 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարում երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։