484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Զենք-զինամթերք` սպանության կասկածանքով ձերբակալվածի տնից. Ոստիկանություն
17:43
31 Հոկտեմբերի 2011

Զենք-զինամթերք է հայտնաբերվել «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու` 56-ամյա Յուրիկ Սրաբյանի սպանության կասկածանքով ձերբակալվածի տնից, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Աբաջյանի տան խուզարկության արդյունքում, նկուղի թաքստոցից հայտնաբերվել է առանց համարի, գործարանային արտադրության ատրճանակ` պահունակով, հրացանի խզակոթ, «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացանի փող` մեխանիզմով, հրացանի 1 փող` ձևափոխված «Կարաբին» հրացանի փամփուշտներ կրակելու համար, 16 տրամաչափի որսորդական հրացանի փող, հրացանի 1 խզակոթ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի` 53, «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 5, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի` 41 և տարբեր տրամաչափի 14 փամփուշտ, 1 դաշույն` պատյանով, և 1 սվին-դանակ:

«Հայտնաբերված զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախորդ շաբաթ օրը ոստիկանության ծառայողները բացահայտել են  «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու` Յուրիկ Սրաբյանի սպանությունը:

Անհետ կորած համարվող Ալվարդ Աբրահամյանի դիակի հայտնաբերման վերաբերյալ տեղեկությունը ստացվել էր դեռ սեպտեմբերին: Ավելի ուշ պարզվել էր, որ օգոստոսի վերջին անհետացել է նաև Աբրահամյանի ամուսինը:

Քննությունը կարծում է, որ Աբրահամյանն աշխատանքային և ֆինանսական հարաբերություններ է ունեցել Երևանի բնակիչ, 58-ամյա Վաղարշակ Աբաջյանի հետ, և նրանց միջև տարաձայնություններ են առաջացել: Այդ հարցերին միջամտել է մահացած կնոջ ամուսինը:

Ոստիկանության տվյալներով, առաջինը սպանվել է Սրաբյանը: «Խնդիրները պարզաբանելու նպատակով Վաղարշակ Աբաջյանը, նրա որդին` Հակոբը, և Յուրիկ Սրաբյանը օգոստոսի 31-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Այրիվանք գյուղ, որտեղ գտնվող մի կիսակառույցի տարածքում հայր ու որդի Աբաջյանները նախ ծեծի են ենթարկել Սրաբյանին, ապա խեղդամահ արել և դիակը գցելով փոսի մեջ ու քարերով ծածկելով` հեռացել են»,- հայտնել էին մամուլի ծառայությունից:

Երևան վերադառնալուց հետո Աբաջյաններն  Ալվարդ Աբրահամյանին խաբեությամբ տարել են Չարենցի կամարի մոտ, որտեղ Վաղարշակ Աբաջյանը խեղդամահ է արել նրան, նշվում է հաղորդագրությունում:

«Քննությամբ պարզվել է, որ Յուրիկ Սրաբյանի դին թաքցնելով, իսկ Ալվարդ Աբրահամյանի դին թողնելով սպանության վայրում` Աբաջյանները նպատակ են ունեցել կնոջ սպանությունը բարդել ամուսնու վրա. իբր Սրաբյանը սպանել է կնոջն ու անհետացել»,- կարծում է քննությունը:

Հոկտեմբերի 26-ին Աբաջյանները բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին ու սպանության կասկածանքով ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։
11:22
22 Ապրիլի 2017
Երևանի Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:54
21 Ապրիլի 2017
Երևանում ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը
Այսօր ցերեկը ավտովթարի է ենթարկվել թիվ 34 երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»–ը։
18:05
21 Ապրիլի 2017
Ֆերմայի տերը փորձել է բռնաբարել 22-ամյա կթվորուհուն
Լոռու մարզի 24-ամյա բնակչուհին հայտարարել է, թե իրեն փորձել են բռնաբարել:
17:23
21 Ապրիլի 2017
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` ծառից կախված վիճակում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` կիսափտած վիճակում։
14:41
21 Ապրիլի 2017
50-ամյա կինը բռնության է ենթարկել նախկին ընկերոջը
Նախօրեին արտառոց դեպք է գրանցվել Արաբկիրում:
01:50
21 Ապրիլի 2017
Փոխհրաձգություն Փարիզում. կան զոհեր և վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մի քանի ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտակայքում։