478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ոչ մի վնաս չի հասցրել և չէր կարող հասցնել Հայկական ԱԷԿ-ին. ԱԻՆ
15:53
24 Հոկտեմբերի 2011

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ոչ մի վնաս չի հասցրել և չէր կարող հասցնել Հայկական ատոմային էլեկտրակայանին, ասվում է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
 
Հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ, իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։

«ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։ Հայկական ԱԷԿ-ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելին, ԱԻՆ-ից նշեցին, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության որևէ վնաս չի հասցրել։

Հաղորդագրության մեջ մեջբերում են ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի խոսքը, որը հայտնել է, թե երկրաշարժն զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, ինչի մասին նույնիսկ ավելորդ է խոսել:

Բացի այդ, նա տեղեկացրել է, որ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների։
Ըստ վերջին տվյալների, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 239-ի: Վիրավորվել է շուրջ  1,3 հազար մարդ:

Կիրակի Վան գավառում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, տեղեկացրել է Բոսֆորի համալսարանի սեյսմոլոգիական աստղադիտարանը: Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:40-ին, որի էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: Իսկ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,6, հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը: Այնուհետև տեղի է ունեցել 5,5 մանգիտուդով հետցնցում: Որոշ շենքեր քանդվել են:

Վան քաղաքը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում՝ Իրանի հետ սահմանի մոտակայքում: Քաղաքի բնակչության թիվը կազմում է շուրջ 320 հազար մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
28 Հուլիսի 2017
Թուրքիայում տապալվել է հայկական գերեզմանատան պատը, կան վիրավորներ (ՖՈՏՈ)
Ստամբուլում հորդ անձրևի հետևանքով տապալվել է Շիշլիի գերեզմանատան պատը։
16:31
28 Հուլիսի 2017
Գեղարքունիքում 30-ամյա կալանավոր է դիմել փախուստի
Մարզի ոստիկանության Մարտունու բաժնի նախնական կալանքի խցից կալանավոր է դիմել փախուստի։
14:43
28 Հուլիսի 2017
Երևանում Nissan–ն օդ է շպրտվել դիտահորի անսարքության պատճառով (ՎԻԴԵՈ)
Նախօրեին Երևանի փողոցում, խոտանված դիտահորի պատճառով վթար է տեղի ունեցել։
12:47
28 Հուլիսի 2017
Դանակահարություն` սանրվածքը ծաղրելու պատճառով
Հուլիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։
11:18
28 Հուլիսի 2017
Տատիկը երեխային անզգուշաբար գցել է պատշգամբից
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

22:38
27 Հուլիսի 2017
Ռուսաստանաբնակ հայազգի ծանրորդ Սերգեյ Պետրոսյանն է մահացած հայտնաբերվել
Ծանրամարտի Եվրոպայի երկակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանն է մահացել Կրասնոդարի երկրամասում:
20:58
27 Հուլիսի 2017
Վրաերթ Աջափնյակում. տուժած հետիոտնների առողջական վիճակը ծանր է
Հինգշաբթի ցերեկը վրաերթ է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում։
17:12
27 Հուլիսի 2017
Էջմիածնում ոստիկաններն ինքնասպանություն են կասեցրել` ձեռքերով շղթա կազմելով
Հինգշաբթի ցերեկն ինքնասպանություն է կանխվել Էջմիածնում։
14:52
27 Հուլիսի 2017
Իսկական «ջրհեղեղ» Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՎԻԴԵՈ)
Առավոտյան իսկական «ջրհեղեղ» է գրանցվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։
12:31
27 Հուլիսի 2017
Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից. ահազանգ ԱԻՆ–ում
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
10:39
27 Հուլիսի 2017
Ողբերգական ավտովթար Կապանում. 2 մարդ տեղում մահացել է
Այսօր առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կապանում։
13:27
26 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 12 մարդ հոսպիտալացվել է
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին։