484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+15
Եղանակը Երևանում
Հայ
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգնություն առաջարկած երկրներին, այդ թվում նաև Հայաստանին և Իսրայելին
10:28
24 Հոկտեմբերի 2011
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը շնորհակալություն է հայտնել նախօրեին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո երկրին օգնություն առաջարկած երկրներին, այդ թվում նաև Հայաստանին և Իսրայելին, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:

«Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետևանքները, սակայն շնորհակալություն է հայտնել մյուս երկրներին, այդ թվում նաև Իսրայելին և Հայաստանին օգնություն առաջարկելու համար: Այս երկրների կառավարությունները լարված հարաբերություններ ունեն Անկարայի հետ»,  - նշում է գործակալությունը:

Աղետի գոտի այցելելուց հետո Էրդողանը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով ամենաքիչը 138 մարդ է զոհվել, շատերը մնացել են ավերված շենքերի փլատակների տակ:

Նրա խոսքերով՝ ամենաքիչը 93 մարդ է մահացել Վանում և 45-ը՝ Էրսիշում:

7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել կիրակի կեսօրին Թուրքիայի հարավ-արևելքում: Կիրակի լուրս երկուշաբթի գիշերը ավերիչ երկրաշարժից տուժած գավառում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ, այս անգամ` 6,1 մագնիտուդով:

Տեղի սեյսմոլոգները կանխատեսում են, որ Թուրքիայում վերջին տարիներին գրանցված խոշորագույն բնական աղետի հետևանքով զոհվածների թիվը կարող է կազմել 500-1000 մարդ:

1976 թ.-ին Վանում նմանատիպ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ ժամանակ զոհվել է 3840 մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:25
24 Ապրիլի 2017
24-ամյա երիտասարդի ինքնասպանություն է կանխվել Արթիկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
12:03
24 Ապրիլի 2017
Հայաստանցի Արսեն Ոսկանյանը փախել է կոլումբիացի ապստամբների գերությունից` իր հետ վերցնելով նրանց զենքը
Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը խլել է զենքն իրեն ուղեկցող պահակից, վիրավորել հինգ մարդու և փախել։
11:41
24 Ապրիլի 2017
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է Երևանում
Այսօր քաղաքացին սպառնացել է ցած նետվել Երևան Մառի փողոցի թիվ 12 շենքից։
11:05
24 Ապրիլի 2017
Երևանում քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից
Երևանում այս րոպեներին քաղաքացին սպառնում է ցատ նետվել շենքից։
20:37
23 Ապրիլի 2017
Աբովյանում անչափահաս աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Նախօրեին Աբովյանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել։
12:24
23 Ապրիլի 2017
Շիրակում ինքնասպան եղած տղամարդու մոտ երկտող են հայտնաբերել
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:00
23 Ապրիլի 2017
69-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1948 թ.-ին ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը:
21:18
22 Ապրիլի 2017
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
20:28
22 Ապրիլի 2017
Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը
Հարավային ռազմական օկրուգը ներկայացրել է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը:
20:15
22 Ապրիլի 2017
Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:
14:58
22 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյան. խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Նիգերիայում ողբերգություն է տեղի ունեցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան խաղի ժամանակ։
11:22
22 Ապրիլի 2017
Երևանի Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կանխվել
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: