480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքները փոխհատուցում կստանան
15:01
20 Հոկտեմբերի 2011

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշել է պահուստային ֆոնդից 5 մլն դրամ (ավելի քան 13 հազար դոլար) հատկացնել՝ Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած սողանքի հետևանքով հինգ զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու համար:

«Սոցիալապես անապահով տուժածներին աջակցություն ցուցաբերելու հանձնարարություն է տրվել Տավուշի և Լոռու մարզպետներին», - ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր հերթին տեղեկացրել է, որ ԱԻՆ-ին Պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 50,6 մլն դրամ (134 հազար դոլար)՝ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված փրկարար ուժերի և տեխնիկայի ապահովման նպատակով:
«Տասը մլն դրամ (ավելի քան 26 հազար դոլար) հատկացվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ վառելանյութերի և տրանսպորտային միջոցների ապահովման համար», - ավելացրել է նա:

Նախարարը նշել է, որ ամեն օր սողանքի վայրում աշխատել է 130-200 փրկարար, ինչպես նաև մի քանի տասնյակ միավոր տեխնիկա:

Հոկտեմբերի 2-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի էր ունեցել սողանք, որի տակ էր մնացել շուրջ չորս տասնյակ ավտոմեքենա: Բնական աղետի հետևանքով 9 մարդ տուժել է, հինգը մահացել են, որոնց թվում՝ Վրաստանի երկու քաղաքացի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:17
25 Հունիսի 2017
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
11:06
24 Հունիսի 2017
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել այսօր առավոտյան Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով։
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

12:39
23 Հունիսի 2017
Կապանում տաքսիստը ղեկին հանկարծամահ է եղել, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Ուրբաթ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  
11:37
23 Հունիսի 2017
Արթիկում 20 բնակիչ է տարհանվել շենքի պատի փլուզման հետևանքով
Արտակարգ պատահար է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզում։
18:01
22 Հունիսի 2017
Հայտնի ֆուտբոլիստի որդին վթարի պատճառ է դարձել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:34
22 Հունիսի 2017
Լոռիում ծխախոտ տեղափոխող բեռնատար է կողաշրջվել. վարորդը Վրաստանի քաղաքացի է
Նախօրեին՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
10:44
22 Հունիսի 2017
Մի ողջ ընտանիք է տուժել Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի հետևանքով
Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
20:01
21 Հունիսի 2017
Խոշոր ավտովթար Շիրակում. 3 եղբայրները հոսպիտալացվել են
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: