485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հարուցվել է քրեական գործ` կաշառք ստանալու մասին ստացված հաղորդման հիման վրա
20:00
19 Հոկտեմբերի 2011

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ:

Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել զորամասերից մեկի դասակի հրամանատարի կողմից այդ զորամասի զինծառայողին սպանելու և ծառայության կանոնները խախտելու մեջ մեղադրվող մեկ այլ զինծառայողի նկատմամբ համեմատաբար մեղմ՝ 8 տարի 6 ամիս ժամկետով պատիժ սահմանելու և հետագայում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար մեղադրյալի հարազատներից 7.500 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ ներկայացված հաղորդումը:
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ գումարից 7.000 դոլարը փոխանցվել է  կայազորի զինվորական դատախազության դատախազին, ով, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելով առանձին պաշտոնատար անձանց հետ, որպես միջնորդ հանդես գալով, գումարը փոխանցել է նրանց:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (հատկապես խոշոր չափերի կաշառք ստանալը) և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կաշառքի միջնորդությունը՝ պաշտոնեական դրությունն օգտագործելով) նախատեսված հանցավորության հատկանիշներ, որոնք ստուգելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական գործողություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 14.10.11թ. հարուցվել է քրեական գործ: 

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Հաղորդում ներկայացրած անձի, ինչպես նաև հաղորդման մեջ հիշատակված անձանց անունները չեն հրապարակվում՝ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:39
06 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. 16–ամյա հետիոտնը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում տեղի ունեցած ավտովթարից
10:25
06 Նոյեմբերի 2017
Խոշոր ավտովթար Արմավիրում` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. կան վիրավորներ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

01:10
06 Նոյեմբերի 2017
Կրակոցներ Տեխասի եկեղեցիներից մեկում. կա առնվազն 27 զոհ (ՎԻԴԵՈ)
Առնվազն 27 մարդ է զոհվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգի բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետևանքով։
21:00
05 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. ճակատ–ճակատի բախվել են Nissan–ն ու 06–ը. կա նաև վիրավորներ
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
12:57
05 Նոյեմբերի 2017
36–ամյա քաղաքացին ընկել է Քասախ գետի կիրճը. վիճակը ծանր է
36–ամյա քաղաքացին  ընկել է Քասախ գետի կիրճը:
18:25
03 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ձերբակալվել է հայաստանցու վրա կրակողը
Լիպեցկում ձերբակալված է Վիտալի Լոբոդինը, ով կրակել է հայաստանցու վրա։
09:25
03 Նոյեմբերի 2017
Երևանում քաղաքացի է կորել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին ուշ երեկոյան Երևանում։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
10:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
07:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
13:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
12:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։