480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Սողանքի հետևանքով անհետ կորած համարվող երկու վրացիները կապի են դուրս եկել. ԱԻՆ
19:28
03 Հոկտեմբերի 2011

Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղու հատվածում սողանքի հետևանքով անհետ կորած համարվող երկու վրացիները կապի են դուրս եկել, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Վրաստանի քաղաքացիներ՝ 1961 թվականի ծնված Գենա և 1981 թվականի ծնված Նուկրի Սուրմանիձեները, ովքեր անհետ կորած էին համարվում Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած սողանքի հետևանքով, կապի են դուրս եկել իրենց բարեկամների հետ և հայտնել, որ սողանքի պահին նրանք դեպքի վայրում չեն եղել և անվտանգության մեջ են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ այս պահն անհետ կորած են համարվում հինգ մարդ՝ Վրաստանի երկու քաղաքացիներ՝ 1992 թ. ծնված Արթուր Հակոբյանը և 1949 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը, Երևանի բնակիչներ Արմեն և Մեխակ Սորսումատյանները (1973 և 1964 թթ. ծնված) և Լճկաձոր գյուղի բնակիչ (որի մոտակայքում է տեղի ունեցել սողանքը)՝ 1939 թվականի ծնված Նորիկ Միրզոյանը:

Առողջապահության նախարարության տվյալներով, սողանքի հետևանքով տուժել է յոթ մարդ, և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ավելի վաղ 1962 թ. ծնված Մամիկոն Գասպարյանը, 1984 թ. ծնված Ալեքսանդր Բաղդասարովը, 1986 թ. ծնված Տիգրան Մեջինյանը, 1975 թ.ծնված Վարդան Կարապետյանը և 1970 թ. ծնված Արտակը կապի էին հաստատել իրենց հարազատների հետ և ասել, որ սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ:
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:
Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից դեռևս նախօրեին դեպքի վայր է մեկնել ավելի քան 70 փրկարար, 20 զինծառայող և 4 միավոր ծանր ռազմական տեխնիկա, շտապօգնության տասը բրիգադ: Տարածքը շրջափակված է և վերահսկվում է ոստիկանների կողմից: Հասարակական կարգի պահպանմանման և երթևեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են  ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ և լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան:

Սողանքի հետևանքով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը դարձել է անանցանելի, ինչի կապակցությամբ իշխանություններն առաջարկում են բնակիչներին հարկ եղած դեպքում օգտվել Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից:
ՀՀ ԱԻՆ-ը դեռևս սեպտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Երևան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երևույթները, և 3000 խմ ծավալով հողազանգված է սահել ավտոճանապարհին: Ճանապարհը բացվել էր, սակայն սողանքի վտանգը չէր վերացել:
Այս տարվա ամռանը հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Տավուշի մարզում ակտիվացել են սողանքները, որտեղ վտանգավոր գոտում են հայտնվել շուրջ 75 բնակելի տներ: Սողանքային երևույթները գրանցվել են անցած տարի ինչպես այդ, այնպես էլ Տավուշի մարզի հարևան Լոռու մարզում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:12
25 Հունիսի 2017
Վրացական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել Մառնեուլիում տեղի ունեցած ՃՏՊ-ի վայրից
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
13:54
25 Հունիսի 2017
Նոր տվյալներ Մոսկվա-Երևան ավտոբուսի ՃՏՊ-ից տուժածների վերաբերյալ
Կիրակի ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-է  տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին:
13:43
25 Հունիսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մանրամասները
ՀՀ ԱԻՆ–ը որոշ մանրամասներ է ներկայացնում Մոսկվա–Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի մասին։
13:13
25 Հունիսի 2017
ՃՏՊ Երևան ընթանալիս. հարազատ եղբայրները մահացել են
Կիրակի դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
12:43
25 Հունիսի 2017
Մոսկվա-Երևան ավտոբուս է շրջվել Վրաստանում. կան վիրավորներ
Հայաստանի պետական համարանիշերով ուղևորատար ավտոբուս է բախվել ավտոմեքենային Թբիլիսի-Թելետի մայրուղու վրա:
11:00
25 Հունիսի 2017
Ողբերգական ավտովթար Հաղարծին եկեղեցու ոլորաններում. Opel–ը մոտ 200 մետր գահավիժել է ձորը
Նախօրեին ողբերգական ավտոովթար է տեղի ունեցել Տավուշում:
00:17
25 Հունիսի 2017
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
11:06
24 Հունիսի 2017
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով
Մեծ թվով պայմանագրային զինծառայողներ են վիրավորվել այսօր առավոտյան Գեղարքունիքում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով։
20:51
23 Հունիսի 2017
Ամերիկահայը փորձել է մոտ 300 կգ մարիխուանա տեղափոխել ամերիկյան ռազմաբազա (ՎԻԴԵՈ)
Բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 300 կգ մարիխուանա։
19:54
23 Հունիսի 2017
Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքերի արանքում 65–ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
17:21
23 Հունիսի 2017
Վրաերթ Արագածոտնում. 37–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել ՎԱԶ 2106–ի 62–ամյա վարորդին
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
15:42
23 Հունիսի 2017
Ո՞րն էր Երևանում 5 կանանց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Նախօրեի գիշերը 5 կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել: