478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Սողանքը չի վնասել երկաթուղային հաղորդակցությունը. ՀԿԵ
17:15
03 Հոկտեմբերի 2011

Սողանքը չի վնասել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Այրում» կայարանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության վերջին տվյալների համաձայն, ներհանրապետական երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև հաղորդակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև իրականացվում է կանոնավոր կերպով՝ Երևան-Թբիլիսի գնացքը գործում է ըստ ժամանակացույցի: 

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ:
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: Առողջապահության նախարարության տվյալներով, սողանքի հետևանքով տուժել է յոթ մարդ, և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից դեռևս նախօրեին դեպքի վայր է մեկնել ավելի քան 70 փրկարար, 20 զինծառայող և 4 միավոր ծանր ռազմական տեխնիկա, շտապօգնության տասը բրիգադ: Տարածքը շրջափակված է և վերահսկվում է ոստիկանների կողմից: Հասարակական կարգի պահպանմանման և երթևեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են  ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ և լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան:

Սողանքի հետևանքով Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը դարձել է անանցանելի, ինչի կապակցությամբ իշխանություններն առաջարկում են բնակիչներին հարկ եղած դեպքում օգտվել Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից:
ՀՀ ԱԻՆ-ը դեռևս սեպտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Երևան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երևույթները, և 3000 խմ ծավալով հողազանգված է սահել ավտոճանապարհին: Ճանապարհը բացվել էր, սակայն սողանքի վտանգը չէր վերացել:

Այս տարվա ամռանը հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Տավուշի մարզում ակտիվացել են սողանքները, որտեղ վտանգավոր գոտում են հայտնվել շուրջ 75 բնակելի տներ: Սողանքային երևույթները գրանցվել են անցած տարի ինչպես այդ, այնպես էլ Տավուշի մարզի հարևան Լոռու մարզում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:27
26 Հուլիսի 2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 12 մարդ հոսպիտալացվել է
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին։
13:01
26 Հուլիսի 2017
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Քաջարանում փեսան հրկիզել է աներոջ մեքենան:
12:17
26 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին. ոստիկանություն
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
11:14
26 Հուլիսի 2017
Պիթոն տեսակի օձ` Երևանի Մարգարյան փողոցում
Պիթոն տեսակի օձ է հայտնաբերվել Երևանի Մարգարյանի փողոցի շենքերից մեկի բակում։
17:34
25 Հուլիսի 2017
Սևանում դուստրը փորձել է խեղդել մորը
47–ամյա դուստրը փորձել է խեղդել 81–ամյա մորը։
16:43
25 Հուլիսի 2017
Վանաձորում երեք անհայտ անձ աղջկա են բռնաբարել
Վարաձորում երեք անհայտ անձ աղջիկ են առևանգել, ինչից հետո բռնաբարել են նրան։
12:18
25 Հուլիսի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Գյումրու բենզալցակայանում
Երեքշաբթի առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
11:34
25 Հուլիսի 2017
«Գոյության կռիվ» Վերնիսաժում. կանայք ծեծել են իրար (ՎԻԴԵՈ)
Երեքշաբթի առավոտյան «Վերնիսաժում» առևտրային կետի համար ծեծկռտուք է տեղի ունեցել։
10:34
25 Հուլիսի 2017
Wolksvagen Golf-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
19:29
24 Հուլիսի 2017
Մասիս–Նուբարաշեն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր (ՎԻԴԵՈ)
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:56
24 Հուլիսի 2017
Մեծամորում հանցավոր մեծ խումբ է վնասազերծվել (ՎԻԴԵՈ)
Օրեր առաջ Մեծամորում 9 հոգանոց հանցավոր խումբ է վնասազերծվել։
13:29
24 Հուլիսի 2017
«Զվարթնոց» օդանավակայանում 65–ամյա ուղևոր է մահացել
«Զվարթնոց» օդանավակայանում Քաթարից ժամանած 65–ամյա ուղևոր է մահացել։