478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հյուսիսում սողանքի տակ է հայտնվել 35 մեքենա
11:12
03 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի սահմանի մոտակայքում՝ Հայաստանի հյուսիսում, սողանքի տակ է հայտնվել 35 մեքենա, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ տուժածների մասին նոր տեղեկատվություն դեռ չկա: Նախնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով այս պահին թեթև վաստվածք է ստացել 5-6 մարդ:

Փրկարար ծառայությունը խոստանում է առաջիկայում նոր տեղեկատվություն հրապարակել:

Հայաստանի հյուսիսում Այրում երկաթուղի մոտակայքում՝ Վանաձոր-Բագրատաշեն ավտոմայրուղու հատվածի երթևեկությունը կիրակի փակվել է սողանքի հետևանքով:

Նախնական տվյալներով՝ սողանքի գոտում մեքենաներ են մնացել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ օպերատիվ շտաբ է ստեղծվել, դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայությունների աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար:

Կառավարությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհով երթևեկելուց: Տեղեկատվության մեջ նշվում է, որ գործում է Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհը:

Սողանքի կապակցությամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում «թեժ գիծ» է բացվել՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:40
22 Օգոստոսի 2017
78–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
78–ամյա Քնարիկ Գալստյանը որոնվում է որպես անհետ կորած։
18:55
22 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԻՆ–ը շարասյուն է ուղարկել Վրաստան անտառային խոշոր հրդեհը մարելու համար
Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք։
17:13
22 Օգոստոսի 2017
Աբխազիայում դաժանորեն ծեծել են հայազգի ոստիկանի
Օրեր առաջ Աբխազիայում դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի ոստիկանի։
15:28
22 Օգոստոսի 2017
Մանրամասներ Վրաստանում տուժած հայերի առողջական վիճակի մասին
Հայաստանի ԱԻ նախարարությունը հայտնում է Վրաստանում վթարից տուժած հայերի առողջական վիճակի մասին։
14:42
22 Օգոստոսի 2017
Տղամարդը ծանր վիրավորվում է ստացել ավազակային հարձակման ընթացքում
Հարուցվել է քրեական գործ. տուժած  քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։
13:04
22 Օգոստոսի 2017
Երևանի բնակելի տներից մեկի բակում նռնակ է հայտնաբերվել
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի բակում գտնվող ավտոտնակների մոտակայքում նռնակ է նկատվել։
12:28
22 Օգոստոսի 2017
ՃՏՊ Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Վրաստանի Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհին «Mercedes-Benz Vito» մակնիշի միկրոավտոբուսը  բախվել է տրակտորին:
12:25
22 Օգոստոսի 2017
Հիվանդանոցում մահացել է վրաերթից մահացած փոքրիկի պապը
Օգոստոսի 20-ին ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
11:00
22 Օգոստոսի 2017
Տղամարդն ինքնասպան է եղել կնոջ հետ ունեցած վեճից հետո
Նախօրեին ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Երևանում։
14:34
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱՆ–ն ներկայացրել է «Արմենիա» ԲԿ–ում նորածնի մահվան պատճառը
Օրեր առաջ «Արմենիա» ԲԿ–ում նորածին է մահացել։
11:14
21 Օգոստոսի 2017
Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով
Սանկտ Պետերբուրգում 39–ամյա հայաստանցու դի են գտել` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
10:13
21 Օգոստոսի 2017
Ողբերգական վրաերթ Կոտայքում. 2 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել է
23–ամյա վարորդը Opel–ով վրաերթի է ենթարկել հետիոտներ պապն ու թոռանը։