484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Արարատի նախկին մարզպետի «դերակատարությամբ» քրգործն ուղարկվել է դատարան
20:16
26 Սեպտեմբերի 2011

Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որում «դերակատարություն են ունեցել» նաև պաշտոնատար անձինք, փոխանցվել է դատարան, հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ Արարատի մարզում որոշ չարաշահումներ են հայտնաբերվել հողահատկացման եւ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում”,- ասվում է հաղորդագրությունում:

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն,  պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նույն մարզի Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Գինեվետ համայնքի  վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա հանդիսանում է արդյունաբերական նշանակության:

Քննության նյութերի համաձայն, դրանից հետո Գինեվետ համայնքի ղեկավարը հրավիրել է ավագանու նիստ` 30 հա հողամասը որպես արդյունաբերական տարածք ներկայացնելու և կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու թույլտվության տալու նպատակով:
 
2010թ. ապրիլի 13-ին կեղծ տեղեկություններ պարունակող հողաշինարարական գործը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` այդ հողատարածքը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու համար:

«Առանց գյուղատնտեսական հողատարածքն արդյունաբերականի փոխելու կառավարության որոշման և ՀՀ տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության` Վ. Հովակիմյանը Գինեվետ համայնքի ղեկավար Մ. Սանթոյանին հանձնարարել է  իբրև արդյունաբերական նշանակության հողատարածք կառուցապատման նպատակով վարձակալության տրամադրելու համար անցկացնել մրցույթ և որպես հաղթող ճանաչել «Հողային ռեսուրսների զարգացման ընկերություն» ՍՊԸ-ին, որը և կատարվել է 2010թ. մայիսի 5-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ չարաշահումներ են հայտնաբերվել նաև մարզի տարածքում որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում:
Մասնավորապես` 2007-2010թթ. ընթացքում պետության ֆինանսավորմամբ իրականցվել են Արարատի մարզի Վեդու թիվ 2, Նոյակերտի և Ոսկետափի թիվ 2 դպրոցների վերանորոգման աշխատանքները:  Վեդու թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մանուելա» ՍՊԸ-ն, իսկ Նոյակերտի ևՈսկետափի թիվ 2 դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «ՆՆԱ» ՍՊԸ-ն:

«Վարդգես Հովակիմյանը` որպես մարզպետ, պարտավորված է եղել տնօրինելու պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկելու այդ միջոցների նպատակային օգտագործումը, բայց չի կատարել դա՝ ստորագրելով ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունները»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Արդյունքում` 2008-2010թթ. ընթացքում «Մանուելա» ՍՊ ընկերության տնօրեն Է. Բազիկյանի կողմից խարդախության միջոցով կատարվել է 23 715 970 դրամի (63.6 հազ դոլար) հավելագրում, իսկ «ՆՆԱ» ՍՊ ընկերության տնօրեն Ն. Անդրեասյանի կողմից` 12. 7 հազար դրամի (շուրջ 34 հազ դոլար) հավելագրում:

Արդյունքում, նախաքննական մարմնի գնահատմամբ,  Արարատի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետ  Գ. Եղիազարյանի և քաղաքաշինության վարչության պետ Ռ. Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նախկին մարզպետ Վ. Հովակիմյանի կողմից պաշտոնեական անփութություն դրսեւորելու հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող ընդհանուր 36 415 570 դրամ (մոտ 98 հազ դոլար) վնաս:

Պետությանը պատճառված վնասը հայտնաբերվել է ՀՀ ֆինանսների նախարարի` 2010թ. նոյեմբերի 18-ի թիվ 18-Ա հանձնարարագրի համաձայն կատարված ստուգման արդյունքում:

«Նախաքննության ընթացքում «ՆՆԱ» ՍՊ ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը վերականգնվել է ամբողջությամբ, իսկ «Մանուելա» ՍՊ ընկերության կողմից` մասնակի` 8,3 մլն դրամի չափով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ինչը անզգուշությամբ ծանր հետևանքների է հանգեցրել), 314-րդ հոդվածով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով: 
Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Ռ. Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ. Սանթոյանին` 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, Է. Բազիկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ն. Անդրեասյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:57
23 Մարտի 2017
Վառելիքի հափշտակություն ՀՀ զորամասում. մեղադրանք է ներկայացվել զորամասի հրամանատարին
Բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը:
18:37
23 Մարտի 2017
Հրդեհ է բռնկվել Հայաստանի գինու, կոնյակի գործարաններից մեկում
Հինգշաբթի ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
16:47
23 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյանն ավտովթարի է ենթարկվել Գեղարքունիքում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
13:21
22 Մարտի 2017
«Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալը հայտարարել է, որ իր անչափահաս դստերը 17-ամյա տղա է բռնաբարել
17-ամյա տղան սեռական բնույթի գործողություններ է կատարել14-ամյա աղջկա նկատմամբ:
21:07
21 Մարտի 2017
Այս տարի Հայաստանում բոտուլիզմից տուժել է 12 մարդ, մեկը` մահացել
Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով:
20:00
21 Մարտի 2017
Արտակարգ դեպք Վանաձորում. որոնվում է երկու հոգու դանակահարած անձը
Երեքշաբթի  դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում:
16:55
21 Մարտի 2017
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Երեքշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
17:31
20 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ հոսպիտալացվել է. մեքենայում հայտնաբերվել են հրացաններ
Երեկ՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
14:24
20 Մարտի 2017
Շեքսպիրյան կրքեր. նոր մանրամասներ ավտոտնակի տանիքից կախված մեքենայի միջադեպից
Հայտնի են դարձել նոր մանրամասներ շաբաթ մեքենան ավտոտնակից ներքև գցելու վերաբերյալ:
12:10
20 Մարտի 2017
Ոստիկանները փորձել են Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ հափշտակել
Սոթքի հանքավայրում պայմանագրային հիմունքներով ծառայող ոստիկանությանների «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 145,5 կգ ոսկու հանքանյութ:
11:29
20 Մարտի 2017
Տղամարդու դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ
Երկուշաբթի ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
12:01
19 Մարտի 2017
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 մարդ տեղում մահացել է, 3–ը ծայրահեղ ծանր են
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: