486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մի կին ինքնասպանություն է գործել Դիլիջանում, նրա երկու երեխաները նույնպես փորձել են կյանքին վերջ տալ
20:02
26 Սեպտեմբերի 2011

Մի կին է ինքնասպանություն գործել Դիլիջան քաղաքում, նրա որդին և դուստրը նույնպես փորձել են ինքնասպան լինել, հաղորդում է հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: 
Պատահարի վերաբերյալ տեղեկությունը ոստիկանական բաժանմունքում ստացվել է տեղական ժամանակով 00:10 րոպեին:

Ոստիկանության՝ դեպքի վայր մեկնած աշխատակիցները հայտնաբերել են իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած Դիլիջանի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանին:

«Նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով ինքնասպանության փորձ են կատարել նաև նրա 23-ամյա դուստրը և 25-ամյա որդին: Երկուսն էլ տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Այժմ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետնին նետված և ջարդված նկարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով՝ «Ինքնասպանության հասցնելը»: Կատարվում է նախաքննություն` պատճառները պարզելու համար:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
18 Հունվարի 2017
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։
18:27
18 Հունվարի 2017
Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին
Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։
17:09
18 Հունվարի 2017
Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
Նախօրեին Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:  
10:48
18 Հունվարի 2017
Տղամարդը, հավանաբար, ցած է նետվել բարձրահարկ շենքից Երևանում
Չորեքշաբթի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:48
17 Հունվարի 2017
Հայտնի է Սարալանջում ՃՏՊ–ի հետևանքով մահացած և վիրավորված տղաների ինքնությունը. նրանք ոստիկանության աշխատակիցներ են
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
10:15
17 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար Երևանում. մեկ մարդ մահացել է, երկուսը` հոսպիտալացվել
Նախօրեին՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:19
16 Հունվարի 2017
Խաբարովսկում առևանգել, խեղդել, այնուհետև այրել են հայ գործարարի որդուն. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
17:18
16 Հունվարի 2017
Հրապարակվել է Երևանում 26-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի տեսանյութը
Համացանցում հայտնվել է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը:
11:13
16 Հունվարի 2017
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են չորս մեքենաներ
Նախօրեին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:59
15 Հունվարի 2017
Ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է երեք երիտասարդի դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
12:07
15 Հունվարի 2017
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
17:11
14 Հունվարի 2017
Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա։