483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+5
Եղանակը Երևանում
Հայ
Սեփական երեխաների սպանությունը խոստովանած կինը չի ցանկացել երեխաների մանկատուն հանձնել և հրաժարվել է բժշկական օգնությունից
11:40
09 Սեպտեմբերի 2011

Արարատ քաղաքի բնակչուհին, ով խոստովանել է իր մանկահասակ երեխաների դաժան սպանությունը, հրաժարվել է բժշկական օգնությունից և չի ցանկացել որդիներին հանձնել մանկատուն, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին,  քաղաքացի Ռոզա Ալոյանի՝ Արարատ քաղաքում գտնվող  բնակարանում հայտնաբերվել են  նրա որդիների՝ 6-ամյա  Վարդան Ալոյանի և 4-ամյա  Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով: Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը: Արարատի քննչական բաժանմունքում սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ինչպես պարզվել է, շուրջ երկու տարի առաջ կինը դիմել է հիվանդանոց՝ բողոքելով անքնությունից, գլխացավերից և ճնշված վիճակից:  Թերապևտն ուղարկել է նրան նյարդաբանի մոտ, սակայն Ալոյանը հրաժարվել է բժիշկների օգնությունից:

Հարևանների վկայությամբ՝ Ալոյանը տարօրինակ սովորություն ուներ, նա աննպատակ քայլում էր փողոցներով, չնայած հոգեկան ակնհայտ խանգարումներ չեն նկատվել: Ողբերգությանը նախորդող օրերի ընթացքում նրա հոգեբանական վիճակի փոփոխություններն ազդել են նաև երեխաների վրա, քանի որ Ալոյանն անտարբեր է եղել նրանց նկատմամբ:

Ալոյանի ընկերուհիների վկայությամբ՝ չնայած բազմաթիվ սոցիալական և այլ դժվարություններին, նա նույնիսկ չէր էլ մտածում երեխաներին հանձնել մանկատուն՝ ասելով, թե երեխաներն իր կյանքի իմաստն են:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ պարզվել է, որ Ալոյանը 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առևտուր արել, ապա վերադարձել տուն և կերակրել նրանց:

Այնուհետև Ալոյանի կողմից ներկայացրած պատճառաբանությամբ, իրեն միայնակ զգալով և իր կյանքը համարելով ավարտված՝ որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաև իր կյանքին: Այդ նպատակով նա իրեն պատկանող շարֆը կապել է խոհանոցի դռան վերևում գտնվող ջրատար խողովակին:

Կինը տեղեկացրել է, որ սպանությունից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին և փորձել իրեն խեղդելով՝ կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր  մտադրությունը: Դրանից հետո նա երեխաներին վերմակով ծածկել է և տնից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երևան:

Նախաքննությամբ պարզվել են Ռ.Ալոյանի ընտանեկան կյանքին և ծնողներին վերաբերող մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է՝ կացնահարվել իր քաղաքացիական ամուսնու կողմից:

Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել  «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով բուժքրոջ որակավորում: Որպես մանկատան սան` 2003 թվականին Արարատ քաղաքում նրան հատկացվել է նշված բնակարանը:

Ամուսնացել է Երևան քաղաքի բնակչի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի: Երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, բնակվել առանձին, երեխաները մնացել են մոր խնամքին և նրանց կարիքները հոգալու համար, նախաքննության ունեցած տվյալների համաձայն, ամուսինը երբեմն օգնել է միայն գումարով: Ռ.Ալոյանը  ստացել է նաև սոցիալական նպաստ:

Միաժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ կինն Արարատ քաղաքի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի հոգեբուժական և նարկոլոգիական բաժանմունքում հաշվառված չէ: Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, այդ թվում երեխաների մոր՝ Ռ.Ալոյանի տված ցուցմունքները պարզելու ուղղությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
12:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։
11:31
01 Նոյեմբերի 2017
Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։
19:25
31 Հոկտեմբերի 2017
«Թումոյի» մոտ գյուրզայի ձագ են գտել
«Թումոյի» մոտ  գյուրզայի ձագ են գտել։
18:33
31 Հոկտեմբերի 2017
Երևանի ԲԿ–ներից մեկում 31–ամյա տղամարդը ծեծել է բժշկին, նա բերման է ենթարկվել
Երևանի բժշկական կենտրոններից մեկում 31–ամյա քաղաքացին  հոյհոյել, գլխով հարվածել է բժշկի դեմքին։
16:09
31 Հոկտեմբերի 2017
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին վեճի ժամանակ կրակել է ռեստորանի այցելուի ուղղությամբ
Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչին կրծքավանդակի վնասվածքով հոսպիտալացրել են տեղի ռեստորաններից մեկից։
20:57
30 Հոկտեմբերի 2017
Երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել:
20:47
30 Հոկտեմբերի 2017
Կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել (ԼՐԱՑՎԱԾ)
Քիչ առաջ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում հնչել են կրակոցներ, ինչից հետո պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։
20:28
30 Հոկտեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։
20:22
30 Հոկտեմբերի 2017
Երեխան շարունակում է պատանդ մնալ Արմավիրի մանկապարտեզում (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Արմավիրի մարզի մանկապարտեզի շենքում շարունակում է պատանդ մնալ տղա երեխա:
18:02
30 Հոկտեմբերի 2017
Ոչ լեգալ կերպով աշխատող հայ տաքսիստը ձերբակալվել է ուղևորին ծեծի ենթարկելու կասկածանքով
Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել կողոպուտի առթիվ, հետաքննություն է ընթանում։
15:34
30 Հոկտեմբերի 2017
Գյուրզաները չեն պատրաստվում նահանջել, ցրտերը խոչընդոտ չեն
Այսօր գյուրզա է հայտնաբերվել Արարատի մարզի գյուղերից մեկում։